«Զվարթնոց» օդանավակայանի նոր համալիրը դեռ փակ է, հայտարարում է «Չենք լռելու» նախաձեռնությունը


«Զվարթնոց» օդանավակայանի նոր համալիրը դեռ փակ է, հայտարարում է «Չենք լռելու» նախաձեռնությունը

  • 26-09-2011 16:54:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 16-ին բոլոր լրատվամիջոցները հաղորդեցին «Զվարթնոց» օդանավակայանի նոր համալիրի հանդիսավոր բացման մասին` երկրի առաջին դեմքերի մասնակցությամբ: Սակայն «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամները սեպտեմբերի 26-ին հայտնաբերել են, որ 10 օր առաջ «բացված» համալիրը դեռ փակ է, դրանում եռում են հարդարման աշխատանքները, իսկ թռիչքներն իրականացվում են հին մասնաշենքից: Բանվորները նախաձեռնության անդամների հետ զրույցում նշեցին, որ մոնտաժային աշխատանքներն ավարտին կհասցվեն 15 օրից միայն: «Փաստորեն, Անկախության 20-ամյակին նվիրված եւ տասնյակ հեռուստախցիկների առջեւ տեղի ունեցած ձեւական բացումը որեւէ աղերս չունի իրականության հետ: Նմանատիպ դեպքերը եւս մեկ անգամ ապացուցելու են գալիս, որ Խորհրդային Միությունից դուրս գալը դեռ բավական չէ: Կարեւոր է, որ Խորհրդային Միությունը դուրս գա մեզանից: «Չենք լռելու»-ն տարակուսանք է հայտնում հատկապես համալիրի բացում-խաբկանքին ընթացքում Սերժ Սարգսյանի եւ Գարեգին Երկրորդի մասնակցության առնչությամբ»,- ասված է նախաձեռնության հաղորդագրությունում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն