Ռազմական կրթության վերաբերյալ կոլեգիայի նիստ պաշտպանության նախարարությունում


Ռազմական կրթության վերաբերյալ կոլեգիայի նիստ պաշտպանության նախարարությունում

  • 26-09-2011 17:46:46   | Հայաստան  |  Հայտարարություններ
ՀՀ պաշտպանության նախարարությունում սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության եւ արտասահմանյան երկրների ռազմաուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը եւ առկա խնդիրները: Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՊՆ կադրերի եւ ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը, ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարներ, բարձրաստիճան զինվորականներ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում նշել է, որ ռազմակրթության ոլորտում բարեփոխումները զինված ուժերի առաջնահերթություններից են: Պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Ամենամեծ փորձանքները ծնվում են անգիտությունից, իսկ ողբերգությունները` տգիտությունից: Ուսյալ եւ մեթոդապես գրագետ սպան բռնություն չի կիրառում, եւ նրա ենթակա ստորաբաժանումում միջանձնային փոխհարաբերությունների խախտումների հավանականությունը շատ փոքր է: Հոռի բարքերը, բռնության երեւույթը պետք է ընկալենք որպես բանակին ուղղված մարտահրավեր, որը պետք է ընդունել եւ հաղթահարել: Բանակը պետք է հաղթի ոչ միայն սահմանում. այն իր ներքին առօրյայում նույնպես ձախողումներ չպետք է ունենա: Վերջին արտակարգ դեպքերը թույլ են տալիս եզրակացնել, որ գրագետ եւ կիրթ սպաներ ունենալու դեպքում հնարավոր կլիներ խուսափել շատ արատավոր երեւույթներից: Ներկայումս ՀՀ ռազմական կրթության բնագավառում կատարվող բարեփոխումները նպատակաուղղված են ժամանակակից բանակների զինծառայողներին բնորոշ որակական հատկանիշներով օժտված սպայական կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը եւ որակավորման բարձրացմանը»:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play