Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված ընդունելություն Հնդկաստանում


Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված ընդունելություն Հնդկաստանում

  • 27-09-2011 13:37:17   | Հնդկաստան  |  Մամլո հաղորդագրություն
 Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը Նյու Դելիի «ԱյԹիՍի Մաորիա» հյուրանոցում կազմակերպել էր ընդունելություն: Միջոցառմանը ներկա էին Հնդկաստանի պաշտպանության պետնախարար Պալլամ Ռաջուն, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Հնդկաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հասարակական, մշակութային կազմակերպությունների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ, Հնդկաստանի հայերի հոգեւոր հովիվ Հայր Խորեն Հովհաննիսյանը, Կալկաթայի Հայոց Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու խորհրդի ավագ անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, իրենց ելույթներում Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը եւ Հնդկաստանի պաշտպանության պետնախարար Պալլամ Ռաջուն անդրադարձան անկախության տարիներին Հայաստանի հաղթանակներին եւ ձեռքբերումներին, տարածաշրջանային մարտահրավերներին, հայ-հնդկական բարեկամական հարաբերություններին եւ տարաբնույթ համագործակցության հետագա զարգացման հնարավորություններին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն