Մեկնարկեց «Վարչական շրջանի երկրաէկոլոգիական մոնիթորինգ և ռիսկ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը


Մեկնարկեց «Վարչական շրջանի երկրաէկոլոգիական մոնիթորինգ և ռիսկ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը

  • 27-09-2011 14:10:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 Սեպտեմբերի 27-ին մեկնարկեց «Վարչական շրջանի երկրաէկոլոգիական մոնիթորինգ եւ ռիսկ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը, որին մասնակցում է 56 գիտնական 17 երկրից (ՌԴ, ԱՄՆ, Ռումինիա, Չեխիա, Իսրայել, Իտալիա, Գերմանիա, Բելառուս, Լեհաստան, Ուկրաինա, Մոլդովա, Լիտվա, Իրան, Հորդանան եւ այլն)։ Գիտաժողովի կազմակերպիչներն են՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն՝ ինստիտուտը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (åáÉÇï»ËÝÇÏ) եւ Գեղարքունիքի մարզպետարանը։ Ինչպես նշեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, հիմնադրամի ծրագրային գործունեության մեջ մեծ տեղ են գրավում բնապահպանական խնդիրները, քանի որ երիտասարդները մտահոգ են շրջակա միջավայրի պահպանության հիմնահարցերով։ «Պատահական չէ, որ միջազգային ներկայացուցչական այս գիտաժողովի համակազմակերպիչներից են Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ու պետական ճարտարագիտական համալսարանը. մեր երկրի վաղվա տերերը երիտասարդներն են, եւ նրանք այսօր իսկ պետք է շատ հստակ պատկերացում ունենան այն բոլոր բնապահպանական խնդիրների եւ ռիսկերի մասին, որոնք առկա են արտաքին միջավայրում։ Այս գիտաժողովը ոչ միայն կխոսի խնդիրների մասին, այլեւ կներկայացնի հստակ առաջարկներ, թե վեր հանված հարցադրումների լուծման համար ինչ քայլեր պետք է իրականացվեն»,- նշեց Կարեն Ավագյանը։ ?Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն ինստիտուտի Հայաստանի ազգային ներկայացուցչության տնօրեն Նվեր Թորոսյանը կարեւորեց համաժողովի անցկացումը՝ նշելով, որ քննարկվող թեմաները բավականին ընդգրկուն են։ Գիտաժողովին անդրադարձ կլինի նաեւ Սեւանի բնապահպանական խնդիրներին։ «Սեւանը՝ որպեսզ խմելու ջրի մեծ պաշար, բնականաբար, հետաքրքրում է ոչ միայն Հայաստանին, այլեւ միջազգային հանրությանը։ Այսօր կան Սեւանի ճահճացման, ջրի մաքրության հետ կապված խնդիրներ։ Չի բացառվում, որ գիտաժողովի ընթացքում Գեղարքունիքի մարզպետարանի կողմից բարձրացվեն բնակչությանը հուզող հարցեր, եւ գիտնականների կողմից առաջարկվեն համապատասխան լուծումներ»,- նշեց Նվեր Թորոսյանը։ Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ «Վարչական շրջանի երկրաէկոլոգիական մոնիթորինգ եւ ռիսկ» խորագրով գիտաժողովը կլինի շարունակական։ Եռօրյա գիտաժողովի շրջանակներում կքննարկվեն մի շարք թեմաներ, այդ թվում՝ Սեւանի ջրային ավազանի ներկա վիճակը, մարդածին ազդեցության հետեւանքով ջրային ռեսուրսների էկոհամակարգի փոփոխությունները, քիմիական-տեխնոլոգիական օբյեկտների ռիսկերի գնահատման մոդելները, խոշոր վթարների դեպքում լճերի եւ ջրամբարների ռադիոակտիվ աղտոտման կանխարգելումները եւ այլն։ Շեշտադրվող թեմաներից են նաեւ երկրաբանական միջավայրի վրա բիզնես գործունեության հետեւանքներն ու վտանգները։ Ըստ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության մամլո հաղորդագրության, գիտաժողովին հայ եւ օտարերկրյա մասնագետները հանդես կգան 50-ից ավելի գիտական զեկույցներով: Հնչած լավագույն զեկուցումները հրատարակվելու են ԱՄՆ քիմիական տեխնոլոգիաների եւ ռումինական շրջակա միջավայրի պահպանության ամսագրերում, ինչպես նաեւ՝ Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի լրաբերում։ Գիտական համաժողովի շրջանակներում մասնակիցները կայցելեն Սեւանա լիճ եւ Արարատյան դաշտավայր՝ աղուտ հողեր։ Հեռ.՝ 010545802 (ներքին՝ 16), 093517112 E-mail: [email protected] http://www.heh.am/
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն