Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներ Անտվերպենում


Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներ Անտվերպենում

  • 27-09-2011 21:42:44   | Բելգիա  |  Մշակույթ
Սեպտեմբերի 24-ին Անտվերպենի «Նուարդ» մշակութային միության նախաձեռնությամբ եւ Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնության աջակցությամբ կազմակերպվեց համերգ-երեկո` նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին: Բացելով երեկոն, «Նուարդ» միության, Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնության նախագահ, «Լրագիր» ամսաթերթի հիմնադիր եւ խմբագիր Գեւորգ Մինասյանը խոսեց 20-ամյա անկախ Հայաստանի առջեւ ծառացած հիմնախնդիրների, նվաճումների ու ձեռքբերումների, սփյուռք-հայրենիք կապերի առավել սերտացման մասին: Այնուհետ, շուրջ երեք ժամ, հինգ հարյուր տեղանոց լեփ-լեցուն դահլիճը ծափահարում էր համադաշնության կազմում գործող չորս պարախմբերին, երգիչ-երաժիշտներին ու շնորհավորական խոսքերով հանդես եկող անվանի հայերին: Ընդամենը մի քանի օր առաջ «Նուարդ» միությունը բացել էր հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես` նվիրված մեր երկրի անկախության երկտասնամյա տարեդարձին: Շահնուր Մինասյան Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի ընդհանուր համակարգող ք. Անտվերպեն, Բելգիա
Նոյյան տապան  -   Մշակույթ