iPhone5 հեռախոսները կներկայացվեն հոկտեմբերին


iPhone5 հեռախոսները կներկայացվեն հոկտեմբերին

  • 29-09-2011 12:35:09   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Apple iPhone5 սերնդի հեռախոսների շնորհանդեսը կկայանա ընկերության գրասենյակում, Կալիֆոռնիայի Կուպերտինո քաղաքում հոկտեմբերի 4-ին: Այս մասին, ըստ Reuters գործակալության, ընկերությունը հայտարարել է «եկեք խոսենք iPhone-ով» միջոցառման ժամանակ: Նոր սերնդի iPhone հեռախոսներն, ըստ ակնկալիքների, կունենան ավելի մեծ սենսորային էկրան, 8 մեգապիքսելանոց ֆոտոխցիկ, հեռակառավարվող համակարգչային ծառայություններից օգտվելու ավելի լայն հնարավորություն եւ լավ ալեհավաք: Վերլուծաբանները միջոցառման ընթացքում անվանել են այն iPhone 5 սերնդի հեռախոսներ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ