Ուրբաթ օրը Սիրիայում 63 մարդ է սպանվել


Ուրբաթ օրը Սիրիայում 63 մարդ է սպանվել

  • 04-06-2011 09:20:00   | Հայաստան  |  Միջազգային
Այս ուրբաթ Սիրայում 63 մարդ է սպանվել հակակառավարական ցույցերի ժամանակ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, զոհվածներից 53-ը Համա քաղաքից են, որտեղ անվտանգության ուժերն ու դիպուկահարները կրակ են բացել բազմահազար ցուցարարների վրա: Ցույցեր են տեղի ունեցել նաեւ Դամասկոս, Ռաստան, Իդլիբ քաղաքներում: Հիշեցնենք, որ Սիրիայում անկարգությունները եւ հակակառավարական ցույցերը սկսվել են ավելի քան երկու ամիս առաջ: Միջազգային հանրությունը բազմիցս կոչ է արել բռնություն չկիրառել խաղաղ ցուցարարներ դեմ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play