Ավտոլվացման կետի աշխատակիցը փախցրել է ընկերությանը պատկանող ավտոմեքենան


Ավտոլվացման կետի աշխատակիցը փախցրել է ընկերությանը պատկանող ավտոմեքենան

  • 30-09-2011 11:50:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության մամլո վարչությունից, սեպտեմբերի 29-ին, ժամը 11.15-ին, տաքսի ծառայություններից մեկից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 05.30-ին, ավտոլվացման կետի աշխատակիցը փախցրել է ընկերությանը պատկանող «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.30-ին, ավտոլվացման կետի 28-ամյա աշխատակիցը վարելով նշված ավտոմեքենան` Կարապետ Ուլնեցու եւ Ներսիսյան փողոցների հատման մասում բախվել է բնակելի տան պատին, ինչի պատճառով ավտոմեքենան վնասվել եւ տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ: Կատարվում է հետաքննություն:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն