ԱՄՆ-ը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին բաց լինելե ղարաբաղյան հակամարտության գործընթացի համար<br /> <br />


ԱՄՆ-ը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին բաց լինելե ղարաբաղյան հակամարտության գործընթացի համար

  • 03-06-2011 20:51:57   | Ադրբեջան  |  Միջազգային
ԱՄՆ-ը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին բաց լինել ղարաբաղյան հակամարտության գործընթացի համար: Ինչպես SalamNews-ին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայության ղեկավար Քիթ Բինը, Միացյալ Նահանգները հավատում են, որ ռազմական եղանակն այդ խնդրում անընդունելի է։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է հակամարտության առանց ուժի կիրառման եւ Հելսնիկյան սկզբունքների հիման վրա կարգավորմանը, որոնց հիմքը տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներն են: Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ Ք.Բինը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջեւ մերձեցումը ռազմավարական նշանակություն ունի եւ կամրապնդի կայունությունն ու զարգացումը տարածաշրջանում: «Մենք հավատում ենք, որ հաշտեցումը կարեւոր է եւ Թուրքիայի, եւ Հայաստանի, եւ Կովկասյան տարածաշրջանի համար: Մեր ընդհանուր երազանքն է, որ Հայաստանն ու Թուրքիան բուժեն անցյալի վերքերն ու համատեղ առաջ ընթանան»,- ասել է Ք.Բինը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play