Նոյեմբերի 15-ին կմեկնարկի «WebԾիրան» համահայկական կինոփառատոնը


Նոյեմբերի 15-ին կմեկնարկի «WebԾիրան» համահայկական կինոփառատոնը

  • 30-09-2011 18:48:03   | Հայաստան  |  Մշակույթ
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ Webtv.am ինտերնետ հեռուստատեսությունը հիմնել են «WebԾիրան» համահայկական կինոփառատոնը: Այն կմեկնարկի նոյեմբերի 15-ին եւ կավարտվի դեկտեմբերի 25-ին: Կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ: Յուրաքանչյուր ֆիլմ webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ ցուցադրվելու է 5 օր անընդմեջ, եւ այդ ընթացքում տեղի է ունենալու ինտերնետ քվեարկություն webtv.am ինտերնետ հեռուստատեսության կայքում: Սահմանված է 2 մրցանակ. «WebԾիրան» գլխավոր մրցանակը` 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եւ խրախուսական մրցանակ` 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: «WebԾիրան» համահայկական կինոփառատոնին կարող են մասնակցել Հայաստանում եւ արտերկրում ապրող բոլոր հայ կինոռեժիսորները: Մրցույթին կարող են ներկայացվել մինչեւ 20 րոպե տեւողությամբ ֆիլմեր` առանց ժանրային սահմանափակումների` խաղարկային, վավերագրական, անիմացիոն եւ այլն: «WebԾիրան» համահայկական կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը կարող են նկարահանված լինել ցանկացած տեխնիկական միջոցով: Հաղթող ֆիմերը որոշվելու են ինտերնետ քվեարկության միջոցով: Արդյունքները հրապարակվելու են դեկտեմբերի 25-ին, մրցանակաբաշխության արարողության ժամանակ:
Նոյյան տապան  -   Մշակույթ