Հոկտեմբերի 1-8 Երևանում կանցկացվի «HIGH FEST-2011» իններորդ միջազգային թատերական փառատոնը


Հոկտեմբերի 1-8 Երևանում կանցկացվի «HIGH FEST-2011» իններորդ միջազգային թատերական փառատոնը

  • 01-10-2011 13:51:38   | Հայաստան  |  Մշակույթ
Հոկտեմբերի 1-8 Երեւանում կանցկացվի «HIGH FEST-2011» իններորդ միջազգային թատերական փառատոնը, որն այս տարի կրում է «Տես թատրոն, լսիր թատրոն, խոսիր թատրոնից» կարգախոսը: «Հայ Ֆեստը» 2006 թ-ից համարվում է նախկին ԽՄ-ության տարածաշրջանի, բացի Մոսկվայից, գլխավոր թատերական փառատոնը, որի նպատակն է Հայաստանում ներկայացնել համաշխարհային մշակույթը եւ նպաստել հայ կատարողական արվեստի զարգացմանը: Փառատոնին մասնակցում է 18 երկիր` Մեծ Բրիտանիա, Իտալիա, Դանիա, Հունգարիա, Ռուսաստան, Վրաստան, Հնդկաստան, Իրան եւ այլն: «HIGH FEST-2011»-ին կմասնակցեն նաեւ հայկական թատրոնները: Փառատոնում ընդգրկված են 200 մասնակից: 30 թատերական եւ պարային խմբեր 10 տարբեր բեմահաթակներից 8 օրվա ընթացքում կցուցադրեն 60 ներկայացում: «Հայ Ֆեստ-2011»-ի բացումը տեղի կունենա հոկտենբերի 1-ին Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոնում հունգարական «Փի-Ար Էվոլուշն» պարային ընկերության «Կապույտ մարդիկ» ներկայացմամբ: Ինչպես հոկտեմբերի 1-ի ասուլիսում նշեց խորեոգրաֆ Սոֆիա Նեմեսը, ներկայացման մեջ փորձ է արվել ցույց տալ «տղամարդու հոգու գեղեցկությունն ու թուլությունը»: Բեմադության մեջ միահյուսվել են մի քանի պարային ժանրեր եւ որպեսզի հանդիասատեսը ընկալելի նրա բովանդակությունը, «նա պետք է լինի այնպիսին, ինչպիսին, որ կա»: «Հայ Ֆեստ 2011»-ին կցուցադրվի բրիտանացի պարուսույց Բիլլի Քաուիի` եռաչափ գրաֆիկայով համակցված «Tango de soledad» (Միայնության տանգո) 5 րոպե տեւողությամբ մենապարը, որը կներկայցնի Էմի Հոլինգսոուրթը: Այն եռչափ պատկերների շարքի շնորհիվ հնարավորություն է ընձեռում հանդիասատեսին զգալ իեւեն դերասանի հետ միեւնույն հարթությունում: Բրիտանական խորհրդի Արեւելյան Եվրապայի արվեստի ծրագրերի ղեկավար Գեորգի Նեշը ասաց, որ խորհուրդը մասնակցում է նմանատիպ միջոցառումների, քանի որ արվեստը փոխում է իրականությունն ու մարդու կյանքը:
Նոյյան տապան  -   Մշակույթ