Պայթյուն և փլուզում գազի արտահոսքից


Պայթյուն և փլուզում գազի արտահոսքից

  • 03-10-2011 14:27:52   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 30-ին`ժամը 22.32-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 11-րդ փողոցի թիվ 21/4ա տանը տեղի է ունեցել պայթյուն եւ փլուզում, կա տուժած: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Դեռեւս չպարզված հանգամանքներում, երկհարկանի տան երկրորդ հարկում տեղի է ունեցել պայթյուն (նախնական տվյալներով` գազի արտահոսքից), որի հետեւանքով փլուզվել են երկրորդ հարկի պատերը եւ ծածկը, փլատակների տակն է մնացել տան բնակիչ,1956 թ. ծնված Անահիտ Խաչատրյանը: Տուժածը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ եւ այրվածքներ: Փրկարարների ուժերով բարձրացվել են արգելափակող երկաթբետոնե կառուցատարրերը, որից հետո պարամեդիկը կարողացել է մոտենալ տուժածին եւ ցուցաբերել առաջին բուժ.օգնություն: Այնուհետեւ Ա.Խաչատրյանը դուրս է բերվել փլատակների տակից եւ տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենա: Տուժածը տեղափոխվել է Երեւան քաղաքի ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն, այնուհետեւ` «Արմենիա» ԲԿ, առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն