ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի ուղությամբ


ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի ուղությամբ

  • 04-10-2011 12:38:12   |   |  Քաղաքական

Հոկտեմբերի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի ուղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/, Ուիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/ եւ բարձր մակարդակի պլանավորման Խմբի ներկայացուցիչ Մայքլ Օ’Քոննորը /Իռլանդիա/: Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբում էին ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը /Հունգարիա/, ԳՆԱՆ դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաեւ բարձր մակարդակի պլանավորման Խմբի ներկայացուցիչ Վլադիմիր Ռեզնիկովը /Ռուսաստանի Դաշնություն/: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ըստ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության, դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Նոյյան տապան  -   Քաղաքական