Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատում Հայաստանի եւ Լիբանանի միջեւ ձեւավորված հարաբերությունները


Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատում Հայաստանի եւ Լիբանանի միջեւ ձեւավորված հարաբերությունները

  • 05-10-2011 13:47:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպեց պաշտոնական այցելությամբ Երեւանում գտնվող Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիին: Ողջունելով հյուրին` արտգործնախարար Նալբանդյանը բարձր գնահատեց երկու բարեկամ երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունները` հիմնված փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա: ԱԳ նախարարը նշեց նաեւ Հայաստանի եւ Լիբանանի միջեւ իրավապայմանագրային ընդգրկուն դաշտի առկայությունը` որակելով այն որպես երրկողմ մշտապես զարգացող հարաբերությունների գրավական: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական, առեւտրատնտեսական բնույթի մի շարք հարցերի: Երկուստեք առանձնակիորեն ընդգծվեց միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը միջպետական հարաբերությունների զարգացման համար: Նաբիհ Բերրին նշեց, որ լիբանանահայ համայնքը կարեւոր դեր է կատարում երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում եւ յուրօրինակ կապող օղակ է հանդիսանում երկու պետությունների միջեւ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները քննարկեցին միջինարեւելյան տարածաշրջանում եւ Հարավային Կովկասում առկա հիմնախնդիրների կարգավորման հնարավորությունները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն