Սրբոց Թարգմանչաց տոն. Շուխոնց հրաշագործ Ավետարանը կտարվի Օշական


Սրբոց Թարգմանչաց տոն. Շուխոնց հրաշագործ Ավետարանը կտարվի Օշական

  • 07-10-2011 12:16:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 8-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբում է Սրբոց Թարգմանչաց հիշատակը: Այդ առիթով Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ Պատարագ: Ըստ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական Համակարգի մամլո հաղորդագրության, նույն օրը, ավանդույթի համաձայն, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից դուրս կբերվի եւ Օշական կտարվի երկու հարյուր տարուց ավելի Աշտարակի սրբություն հանդիսացող, Ս. Ամենափրկիչ եւ Ս. Կարմրավոր եկեղեցիներում երկար ժամանակ հանգրվանած Շուխոնց հրաշագործ Ս. Ավետարանը (1669 թ.), որպեսզի ուխտավոր հայորդիները հնարավորություն ունենան հպվելու եւ օրհնություն ստանալու այդ Ավետարանից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն