Երեւանի կենդանաբանական այգին նշելու է իր ստեղծման 70-ամյակը


 

Երեւանի կենդանաբանական այգին նշելու է իր ստեղծման 70-ամյակը

  • 07-10-2011 12:49:18   | Հայաստան  |  Հայտարարություններ

Երեւանի կենդանաբանական այգին բոլորին կոչ է անում հավաքել «Կենդանաբանական այգու հուշերը»: Երեւանի կենդանաբանական այգին կարեւոր դեր է ունեցել եւ այսօր էլ ունի Հայաստանի քաղաքացիների, հատկապես Երեւանի բնակիչների կյանքում, ուստի այգու հոբելյանին ընդառաջ կոչ ենք անում միանալ այգու պատմությունն ու արխիվն ամբողջացնելու գործընթացին: Գազանանոցի ղեկավարությունն կոչ է անում բոլորին իրենց ուղարկել այգուն առնչվող հին լուսանկարները, տեսանյութերն ու ձայնագրությունները (մինչեւ 2000 թ-ն արված) history@yerevanzoo.am էլեկտրոնային հասցեին: «Մենք անհամբեր սպասում ենք նաեւ այգու մասին ձեր հետաքրքիր պատմություններին. եթե Դուք այգու հետ կապված հետաքրքիր, արտասովոր հուշեր ունեք, մեր ստեղծագործական թիմը պատրաստ է հարցազրույցի նպատակով հանդիպել Ձեզ հետ: Հավաքված ամբողջ նյութը ոչ միայն պահպանվելու է Կենդանաբանական այգու արխիվում, այլ նաեւ ներկայացվելու է այգու 70-ամյակին նվիրված ցուցահանդեսի ժամանակ: Բացի այդ, լավագույն լուսանկարները եւ պատմությունները կհրապարակվեն Երեւանի կենդանաբանական այգու ինտերնետային կայքում»,- ասված է Կենդանաբանական այգու հաղորդագրության մեջ: http://www.panorama.am/am/society/2011/05/25/zoo/
Նոյյան տապան  -   Հայտարարություններ