«Կեչառիս»-ի մերձակայքում կատարվելիք շինարարության նախագիծը վերադարձվել է


«Կեչառիս»-ի մերձակայքում կատարվելիք շինարարության նախագիծը վերադարձվել է

  • 07-10-2011 13:40:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2011 թվականի սեպտեմբերի 22-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Մշակույթի նախարարին` խնդրելով տրամադրել տեղեկություն «Կեչառիս» պատմամշակութային համալիրի մերձակա տարածքում հասարակական սննդի օբյեկտի կառուցապատման խնդրի առնչությամբ Կոտայքի մարզպետի կողմից ներկայացրած էսքիզային նախագծի վերաբերյալ Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի որոշման մասին: Ըստ «Ժառանգություն» լրատվական ծառայության մամլո հաղորդագրության, հոկտեմբերի 5-ին նախարարը պատասխան նամակով հայտնում է, որ հասարակական օբյեկտի կառուցապատման էսքիզային նախագիծը, գործող ընթացակարգի համաձայն քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան ստորաբաժանման մասնագետների կողմից, եւ նախագծի փաթեթի ոչ ամբողջական լինելու, ինչպես նաեւ` պատմական միջավայրին ոչ հարիր տրված լուծումների պատճառով, այն չի դրվել քննարկման նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն