Հայաստան է ժամանում ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆյորովը


Հայաստան է ժամանում ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆյորովը

  • 07-10-2011 16:41:04   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայաստան է ժամանում ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՌԴ Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Ժորես Ալֆյորովը: ՀՀ ԳԱԱ նախագահության ընդլայնված նիստի ընթացքում (հոկտեմբերի 10-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճ, Բաղրամյան 24) Ժորես Ալֆյորովին կշնորհվի ՀՀ ԳԱԱ պատվավոր ակադեմիկոսի դիպլոմ: Ժորես Ալֆյորովը նոբելյան մրցանակի է արժանացել կիսահաղորդչային հետերկառուցվածքների եւ արագագործ օպտոէլեկտրոնային սարքերի ստեղծման համար: Նա արժանացել է աշխարհի ավելի քան 50 տարբեր գիտակրթական կենտրոնների պատվավոր անդամի կոչման: Հեղինակ է 500 գիտական հոդվածների, 3 մենագրությունների եւ 50 հայտնագործությունների: Նիստին կմասնակցեն ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտների եւ ԲՈՒՀ-երի ղեկավարներ, գիտական հասարակայնության ներկայացուցիչներ: Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում (ք. Աշտարակ) տեղի ունենալիք «Լազերային ֆիզիկա 2011» միջազգային գիտաժողովում Ժորես Ալֆյորովը հանդես կգա ելույթով: Նույն օրը ակադեմիկոս Ալֆյորովը Հայ-ռուսական սլավոնական համալսարանում կկարդա «21-րդ դարի կիսահաղորդչային հեղափոխություն» 40 րոպեանոց դասախոսությունը: Ըստ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի մամլո հաղորդագրության, Նոբելյան մրցանակի դափնեկրի այցելության ծրագրում հանդիպում է նախատեսված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: .
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ