Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին 2011 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին


Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին 2011 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին

  • 10-10-2011 12:47:06   | Հայաստան  |  Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2011 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Հրամանագրի համաձայն, որոշվել է 2011 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը: Որոշվել է նաեւ 2011 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
Նոյյան տապան  -   Քաղաքական