ԱՐՄԵՆԻԱԿԱ ծրագրի մեկնարկը Հայաստանում


ԱՐՄԵՆԻԱԿԱ ծրագրի մեկնարկը Հայաստանում

  • 12-10-2011 10:41:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Արմենիակա ծրագրի գործընկերները` ՀԲԸՄ (Ֆրանսիա), ՀՄՈՎԿ (Իտալիա), ՀՃՈՒՀ (Հայաստան) եվ Inside Europe (Բելգիա), ուրախ են հայտարարելու հայկական ճարտարապետական ժառանգությանը նվիրված տվյալների շտեմարան հանդիսացող ԱՐՄԵՆԻԱԿԱ ծրագրի մեկնարկը Հայաստանում: Ծրագրի մեկնարկը տեղի կունենա 2011թ. հոկտեմբերի 13-ին, ժամը 18.00-ին, Երեւանի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում եւ հոկտեմբեր 14-ին, ժամը 18.00-ին Հ. Թումանյանի տուն- թանգարանում: ԱՐՄԵՆԻԱԿԱ ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոհանձնաժողովի «Մշակույթ 2007-2013» ծրագրի կողմից: Ծրագրի կազմակերպիչներն են ՀԲԸՄ-ն (Ֆրանսիա), Centro Studi e Documentazione della Cultura Armena-ն (ՀՄՈՎԿ, Միլանո, Վենետիկ), Inside Europe-ը (Բրյուսել) եւ Հայկական ճարտարապետության ուսումնասիրության հիմնադրամը (ՀՃՈՒՀ, Հայաստան): Ծրագրի գլխավոր նպատակն է արժեւորել ընդհանուր մշակութային ժառանգությունը` գնահատելով ու պահպանելով հայկական ճարտարապետական ժառանգությանը նվիրված արխիվները: Գործընկերներն աշխատել են մասնավորապես հետեւյալ ուղղություններով` - Նպաստել գիտելիքների փոխանցմանը, հայկական ճարտարապետական ժառանգության նակտմամբ հասարակական հոգածության ձեւավորմանը եւ այն հասարակությանն առավել հասանելի դարձնելուն: - Համախմբել հայկական մշակութային ժառանգության պահպանմամբ եւ արժեւորմամբ զբաղվող հայկական եւ եվրոպական կազմակերպություններին: - Երաշխավորել հայկական ու եվրոպական ճարտարապետական արխիվների պահպանությունը: Հովիկ Կիզողյանը (Դիջիլիբ, Երեւան) Java լեզվով մշակել է տվյալների մի բազա` հատկապես հաշվառման նպատակով: Այն բավականին հեռանկարային է` հետագայում լրացուցիչ նպատակների իրագործման համար այլ ծրագրերի միանալու հնարավորությամբ: Ամեն դեպքում, շտեմարանի մշակման ողջ գործընթացը հենց այդ մտքով է առաջնորդվել: Այն ներառում է Միշել եւ Նիկոլ Թիերիների (Փարիզ,Էտամպ), Պատրիկ Տոնապետյանի (Էքս-ան-Պրովանս), Ռայմոն եւ Սուրեն Գեւորգյանների (Փարիզ), ՀՃՈՒՀ–ի, մասնավորապես Արմեն Հախնազարյանի եւ հաստատության տնօրեն Սամվել Կարապետյանի (Երեւան), ինչպես նաեւ Centro Studi e Documentazione della Cultura Armena-ի հավաքածուները (ՀՄՈՎԿ, Միլանո Վենետիկ): Այս կենտրոնը հիմնվել է 1976 թվականին պրոֆ. Ալպագո Նովելլոյի կողմից: 2011 թվականի հոկտեմբերի դրությամբ տվյալների շտեմարանը ներառում է մոտ 250,000 թվայնացված փաստաթուղթ: ԱՐՄԵՆԻԱԿԱ ծրագիրն ամենեւին այսքանով չի սահմանափակվում: Ծրագիրը հիմք է նախապատրաստում միջազգային համագործակցության համար, ինչը թույլ կտա ժամանակի ընթացքում լցնել ճարտարապետական ժառանգության «անհատակ տակառը»` անդրադառնալով աշխարհագրական տարածքների, որոնք քիչ են հայտնի: Ծրագիրը նախաձեռնվել է Արմեն Հախնազարյանին նվիրված փարիզյան կոնֆերանսի ժամանակ: Հայկական ժառանգության պահպանության համար ամբողջ կյանքում նրա մղած պայքարը պսակվում է հաջողությամբ: Երեւանում կայանալիք տվյալների շտեմարանի հանդիսավոր բացումը, ինչպես նաեւ առաջինը հայկական ճարտարապետության ուսումնասիրության ուղին ստանձնած մարդկանց աշխատանքը հասարակության ուշադրությանը ներկայացնելու նպատակով կազմակերպվող ցուցադրությունն այդ ամենի վառ ապացույցն են: Ցուցահանդեսը նվիրված է վերջերս մահացած Ժան-Միշել Թիերիի հիշատակին: ԱՐՄԵՆԻԱԿԱ տվյալների շտեմարանի եւ վեբ կայքի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու հոկտեմբեր 13-ին, ժամը 18.00 «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում (Հալաբյան 16): Հոկտեմբերի 14-ին, ժամը 18.00-ին, Հ.Թումանյանի տուն-թանգարանում (Մոսկովյան 40) տեղի կունենա ցուցահանդես` նվիրված հայկական ճարտարապետության ուսումնասիրության առաջամարտիկներին: Ցուցահանդեսը նախաձեռնում է Գայանե Կասնատին` հասարակությանը ներկայացնելու հայկական ճարտարապետության ուսումնասիրության առաջամարտիկների առանձնահատուկ փորձը ԱՐՄԵՆԻԱԿԱ տվյալների շտեմարանում ընդգրկելու առիթով: Նիկոլ եւ Ժան-Միշել Թիերիները, Ադրիանո Ալպագո Նովելլոն, Արմեն Զարյանը, Արմեն Հախնազարյանը, Պատրիկ Տոնապետյանը եւ ուրիշներ, սկսած 1960-ական թվականներից, մեծապես նպաստել են միջնադարյան հայկական ճարտարապետության հարստությունն ու յուրահատկությունը եվրոպացիներին ներկայացնելուն: Այդ նպատակով Եվրոպայում եւ աշխարհում կազմակերպվել են ուսուցողական ճամփորդություններ, կոնֆերանսներ, հրապարակումներ եւ ցուցահանդեսներ: Հիշյալ նյութերի անդրանիկ ցուցադրությունը, ՀՀ մշակույթի նախարարության, մասնավորապես Մուրադ Հասրաթյանի, Անի Բալադյանի եւ մյուսների ղեկավարության ներքո, տեղի կունենա Երեւանում եւ հետագայում կներկայացվի Եվրոպայում (Միլան, հոկտեմբերի 23-30, Բրյուսել, դեկտեմբերի 5-10, 2011թ, եւ այլն): Պատրիկ Տոնապետյանի գլխավորությամբ այս առիթով ստեղծվել է գիտական խորհուրդ` հիմնովին ընտրելու ԱՐՄԵՆԻԱԿԱ ծրագրի գործունեության ապագա ուղղությունները: Գիտական խորհուրդ` Անի Բալադյան, Գայանե Կասնատի, Պատրիկ Տոնապետյան, Սամվել Կարապետյան, Ռայմոնդ Գեւորգյան, Մինաս Լուրյան ԱՐՄԵՆԻԱԿԱ ծրագիրը ընտրվել է Եվրոհահանձնաժողովի կողմից եւ ստանում է վերջինիս աջակցությունը «Մշակույթ 2007-2013» ծրագրի շրջանակներում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն