ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-27-ը Թուրքմենստանի մայրաքաղաք...
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-27-ը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում մասնակցել է Կայուն տրանսպորտի հարցերով գլոբալ համաժողովին։ Այն կազմակերպվել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջարկությամբ և նպատակ ուներ տրանսպորտի ոլորտում բարձրացնելու միջազգային համագործակցությունը։ Համաժողովին մասնակցել են տրանսպորտի ոլորտը ներկայացնող շուրջ 42 երկրների և 19 կազմակերպությունների 2000-ից ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ: Որպես գլոբալ զարգացման կարևորագույն տարր՝ կարևորվել է տրանսպորտի...
Նոյեմբերի 26-27 Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում տեղի կունենա Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հրավիրված...
Նոյեմբերի 26-27 Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում տեղի կունենա Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հրավիրված Կայուն տրանսպորտի համաշխարհային խորհրդաժողովը: Խորհրդաժողովի ընթացքում նախատեսում է մի քանի միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի, ինչպես նաեւ վերջնական փաստաթղթերի ստորագրում: Խորհրդաժողովի օրակարգում կներառվեն շատ արդիական հարցեր` կայուն տրանսպորտի և շրջակա միջավայրի փոփոխություն, էներգետիկա և տրանսպորտ, քաղաքային տրանսպորտի համակարգը և ճանապարհային տրանսպորտային կապերը քաղաքներում ու գյուղերում, տրանսպորտի ոլորտի...
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում Թուրքմենստանի պատվիրակությունը հանդես է եկել նոր նախաձեռնություններով: Երկրի արտաքին գործերի...
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում Թուրքմենստանի պատվիրակությունը հանդես է եկել նոր նախաձեռնություններով: Երկրի արտաքին գործերի նախարարը, ելույթ ունենալով համաշխարհային ֆորումի բարձր ամբիոնից, բարձրաձայնել է թուրքմենական պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնց նպատակն է ամրապնդել խաղաղությունն ու անվտանգությունը, հաստատել կայուն զարգացումը, լուծել կլիմայի փոփոխության, միգրանտների, փախստականների ու քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրները: Ելույթում նշվել է, որ Թուրքմենստանի կառավարությունը պաշտոնապես ընդունել է կայուն զարգացման հասնելու...
Սեպտեմբերի 17-ին Աշխաբադում Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մասնակցությամբ տեղի է ունեցել է միջազգային օդանավակայանի նոր...
Սեպտեմբերի 17-ին Աշխաբադում Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մասնակցությամբ տեղի է ունեցել է միջազգային օդանավակայանի նոր համալիրի բացման հանդիսավոր արարողությունը, որը կոչված է դառնալու Թուրքմենստանի հիմնական «օդային դարպասները»: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև այնպիսի միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան, Միջպետական ավիացիոն կոմիտեն, Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի միությունը և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, Ասիայի օլիմպիական խորհուրդը, Օվկիանիայի...
Փետրվարի 18-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունը մասնակցություն ունեցավ Թուրքմենստանի դիվանագիտական աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Թուրքմենստանի ԱԳՆ...
Փետրվարի 18-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունը մասնակցություն ունեցավ Թուրքմենստանի դիվանագիտական աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Թուրքմենստանի ԱԳՆ Միջազգային հարաբերությունների ինստիտուտում բացվեց ցուցահանդես, որին իրենց մասնակցությունն են ցուցաբերել Թուրքմենստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և միջազգային կազմակերպությունների առաքելությունները: ՀՀ դեսպանության տաղավարը արժանացավ բարձր գնահատականի և զգալի հետաքրքրություն առաջացրեց ցուցահանդեսի մասնակիցների և հյուրերի մոտ: Տաղավարում ներկայացված էին Հայաստանի տեսարժան վայրերին և զբոսաշրջությանը, կրթությանը, արվեստին ու արհեստին վերաբերող...
Նոյեմբերի 10-11-ին Աշգաբադում տեղի ունեցավ հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 7-րդ նիստը՝ ՀՀ էներգետիկայի...
Նոյեմբերի 10-11-ին Աշգաբադում տեղի ունեցավ հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 7-րդ նիստը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ե. Զախարյանի և Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Սապարդուրդի Տոյլիևի նախագահությամբ։ Քննարկվեցին համագործակցության հնարավորություններին առնչվող բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին էներգետիկային, գիտությանը և կրթությանը, մշակույթին, առողջապահությանը, զբոսաշրջությանը և սպորտին, գյուղատնտեսությանը, ավիացիային, առևտրատնտեսական հարաբերություններին։ Անդրադարձ կատարվեց նախորդ նիստում նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքին։ Երկու...
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Աշխաբադում անցկացվող «Առողջություն» պետական ծրագրի...
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Աշխաբադում անցկացվող «Առողջություն» պետական ծրագրի 20-րդ տարեդարձին նվիրված բժշկական միջազգային համաժողովին: Թուրքմենստանի նախագահի բարձր հովանու ներքո կազմակերպված այս միջոցառումը համախմբել է մասնակիցներ աշխարհի տարբեր անկյուններից: Համաժողովի նպատակն է քննարկել հանրային առողջությանը վերաբերող հարցեր, մշակել բնակչության առողջության բարելավմանն ուղղված ռազմավարություններ և ծրագրեր: Անդրադարձ կկատարվի նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի «Առողջություն 2020»...
Երկօրյա աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի...
Երկօրյա աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ կայացել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որին հաջորդել է ընդլայնված կազմով նիստը: Նիստի մասնակիցներին ողջունել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և անդրադարձել ԱՊՀ երկրների միջև փոխգործակցության զարգացման հեռանկարներին, տնտեսական փոխգործակցության խորացմանը: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նշել է, որ ԱՊՀ տարածքում ներկայում ընթանում են տրանսպորտային...
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը դեկտեմբերի 2-5-ը պաշտոնական այցով մեկնել է Աշխաբադ` մասնակցելու Առողջապահության համաշխարհային...
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը դեկտեմբերի 2-5-ը պաշտոնական այցով մեկնել է Աշխաբադ` մասնակցելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Թուրքմենստանի առողջապահության և բժշկական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին նվիրված նախարարական համաժողովին: Ոչ վարակիչ հիվանդությունները բնակչության հաշմանդամության և մահացության բարձր ցուցանիշների հիմնական պատճառն են և սոցիալ-տնտեսական զգալի հետևանքներ ունեն: Համաժողովում կքննարկվեն ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային և եվրոպական ծրագրերով...
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստանի...
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստանի Հանրապետության մայրաքաղաք Աշգաբադ` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են ԱՊՀ գործադիր քարտուղար, գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւն ու Թուրքմենստանի սպորտի եւ տուրիզմի պետական կոմիտեի նախագահ Ֆերխատ Արջանովը: Այնուհետեւ ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին: Հանդիպման ընթացքում...