Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից, News from Armenia and Diaspora, Новости Армении и Диаспоры - Նոյյան Տապան


 

 

 

 

 

 

.

 

ԵՄ ԱԳ նախարարները ցանկանում են մայիսի 11-ին նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-11 13:32:07

  shantnews. ԵՄ արտաքին գործերի նախարարները ցանկանում են մայիսի 11-ին նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարարության ղեկավար Կայա Կալասը արտաքին գործերի նախարարների հանդիպմանը

ԱԳՆ–ն ուզում է հավասարեցնել Հայաստանում և արտերկրում ծառայող դիվանագետների աշխատավարձերը
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-11 13:16:06

  Sputnik. Օրենսդրական նոր փոփոխություններով առաջարկվում է որոշ երկրներում բացել դիվանագիտական գրասենյակներ։   Օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության գրավչությունը բարձրացնելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարությունը որոշել է վերանայել աշխատավարձերը։ Գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն այսօր

Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-05-11 13:09:07

  Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:   Մասնավորապես՝    Հրանտ Ներսիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով

Իրանի պատասխանը ԱՄՆ-ի առաջարկին ներառել է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգnւթյան ապահովման և իրանական ակտիվների ապաuառեցման պահանջներ. Բաղայի
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-11 12:38:36

  tert.am. Իրանի պատասխանը ԱՄՆ-ի առաջարկին ներառել է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման և իրանական ակտիվների ապասառեցման պահանջներ։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:   «Իրանական

Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ն
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-05-11 12:17:25

Հարգելի՛ ընտրողներ,   Եթե քվեարկության օրը չեք լինելու ձեր հաշվառման հասցեում, այլ լինելու եք այլ համայնքում, ապա կարող եք մինչ մայիսի 26-ի ժամը 14։00-ն դիմում ուղարկել լիազոր մարմնին՝ ՆԳՆ Միգրացիայի և

Բրյուսելը կաջակցի Երևանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-11 12:09:11

  Հայկական ժամանակ. «Եվրամիությունը կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում»:   Այս մասին հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը՝ մեկնաբանելով ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին հանրապետության անդամակցության վերաբերյալ վերջին հայտարարությունները:   «Եվրոպական քաղաքական համայնքի

Թրամփը «բացարձակապես անընդունելի» է որակում Իրանի պատասխանը ԱՄՆ առաջարկին
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-11 11:11:33

  Ազատություն. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «բացարձակապես անընդունելի» է որակել Իրանի պատասխանը խաղաղության ամերիկյան առաջարկին։   «Հենց նոր կարդացի Իրանի` այսպես կոչված «ներկայացուցիչների» պատասխանը։ Չեմ հավանում․ բացարձակապես անընդունելի է», - Truth Social-ում

Մարդկանց ձայնը պետք է լսելի լինի. Նարեկ Կարապետյան
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-05-09 18:00:21

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Տափերական գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նրանց հուզող հիմնական հարցերին։   Տափերական գյուղում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հանդիպել է

Արցախի ազատագրումը պարտավորություն է՝ չհաշտվել կորստի հետ․ Մետաքսե Հակոբյան
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-09 17:50:02

24news.am Շուշին Հայի հաղթանակի խորհրդանիշն է, գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը.   «Մայիսի 9-ը միայն ռազմական հաղթանակի մասին չէ։ Դա Հայի կամքի, արժանապատվության ու Հայրենիքի համար մինչև վերջ կանգնելու ապացույցն

«Ձեր տված թոշակը չեմ ուզում», «Ինչի՞ չես ուզում, նեգատիվ պետք չի լինել». մեղրեցու և Փաշինյանի զրույցը
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-09 17:31:35

tert.am Փաշինյանը Մեղրիում քարոզարշավի ընթացքում զրուցել է պատշգամբից նայող թոշակառու տղամարդու հետ։ Փաշինյանի՝ ինչպե՞ս եք հարցին նա պատասխանել է․ «Վատ եմ, ընդհանրապես»։   Փաշինյանն արձագանքել է. «Ասա խի ես վատ, մի

Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-05-09 17:20:09

ԳԹԿ-ից հայտնում են, որ այս փուլում դիմում են հանրակրթական ուսումնական հաստատությունների այս և նախորդ տարիների շրջանավարտները, նաև քոլեջների շրջանավարտները:   «Եթե արդեն հայտագրվել եք, բայց մտադիր եք դիմում-հայտում փոփոխություն անել, կամ

Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Սլովակիայի միջև հարաբերությունները աստիճանաբար վերականգնվում են
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-09 17:13:01

shantnews.am Ռուս-սլովակական հարաբերությունները բարդացել են արտաքին քաղաքականության իրավիճակի պատճառով, բայց դրանք աստիճանաբար վերականգնվում են, շաբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։   «Ռուս-սլովակյան հարաբերությունները տարիներ շարունակ, այդ թվում՝ Ձեր նախորդ

Շվեդական հարթակը բացահայտել է ՀՀ-ում ընտրություններին ընդառաջ ռուսական տեղեկատվական գործողությունների վերաբերյալ փաստաթուղթը
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-09 16:50:23

1lurer.am Blankspot շվեդական հարթակը գրել է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանը ակտիվ տեղեկատվական գործողություններ է ձեռնարկել ՀՀ իշխանությունների դեմ:   Նշվում է, որ հարթակի տրամադրության տակ է հայտնվել ռուսական փաստաթուղթ,

Հաքան Ֆիդան-Աբբաս Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-09 16:40:21

armtimes.com Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Աբբաս Արաղչին հեռախոսով քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի բանակցային գործընթացում տիրող իրավիճակը։   «Արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր՝ մայիսի 8-ին, հեռախոսազրույց է ունեցել Իրանի

Այս օրն իր մեջ ունի թե՛ բերկրանք, թե՛, ցավոք, դառնություն․ Ռոբերտ Քոչարյան
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-09 16:30:29

tert.am Այս օրն իր մեջ ունի թե՛ բերկրանք, թե՛, ցավոք, դառնություն։ Գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։   «Մայիսի 9-ը մեր պատմական հաղթանակների օրն է։ Դրանք կերտվեցին մեր պապերի և

Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-09 16:24:31

auroranews.am  Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը՝ Թովմասը, ձերբակալման ժամկետը լրանալուց հետո ազատ է արձակվել։   Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ ձերբակալման 72 ժամը լրանալուն պես՝ ժամը 15:30-ին, Վեդիի երեխաների

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-09 16:14:58

1in.am Ադրբեջանական նավթամթերքի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։   «Բալադջարի կայարանից Հայաստան է ուղարկվել 479 տոննա դիզելային վառելիքով բեռնված 8 վագոն։ Այսօրվա դրությամբ՝ Ադրբեջանից Հայաստան

Թրամփը հայտարարել է Գերմանիայից դուրս բերված ամերիկյան զորքերը Լեհաստան վերատեղակայելու հնարավորության մասին
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-09 16:06:51

shantnews.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գերմանիայից դուրս բերված ամերիկյան զորքերը Լեհաստան վերատեղակայելու հնարավորության մասին։   «Լեհաստանը դա կցանկանար։ Մենք գերազանց հարաբերություններ ունենք Լեհաստանի հետ, ես հիանալի հարաբերություններ ունեմ նախագահի

ԱԽ քարտուղարը խոսել է հայ-ռուսական հարաբերություններից
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-09 15:52:02

auroranews.am Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում ճգնաժամ առկա չէ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:   Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ երկկողմ հարաբերություններն ունեն ընդարձակ օրակարգ,

Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-05-09 15:40:37

  «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 9-ին՝ ժամը 15:30-19:00-ն, կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի, Սվաճյան փողոցների ջրամատակարարումը:   Ժամը 15:00-ից մինչև մայիսի

Կալանքի կիրառման մեծաքանակությունը շարունակում է մտահnգիչ մնալ․ Անահիտ Մանասյան
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-05-09 15:34:07

Կալանքի կիրառման մեծաքանակությունը մտահոգիչ է, և հարցը պետք է համակարգային եղանակով շուտափույթ հասցեավորվի: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խոսել է Ազգային ժողովում 2025 թվականի տարեկան հաղորդման ներկայացման

Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-05-09 15:26:16

Տափերական գյուղում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերն ու քննարկել գյուղի առջև ծառացած հիմնական խնդիրները։   «Գյուղացիների հիմնական մտահոգությունները կապված են մթերման

Ռուսաստանի տնտեսությունը պատերազմի ծանրությունը «չի քաշում»․ Պուտինը ի՞նչ որոշում է ընդունելու
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-09 15:10:45

1in.am Ռուսաստանի դաշնային բյուջեի դեֆիցիտը հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 5,7 տրիլիոն ռուբլի։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այն 2,94 տրիլիոն ռուբլով ավելացել է։ Ֆինանսների նախարարությունը բացատրել է, որ դա

ՀՀ ԱԱԾ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-05-09 15:00:46

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմը Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի։   Նրանք ծաղիկներ են խոնարհել «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ

ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմը և աշխատակիցները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-05-09 14:55:55

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմը և աշխատակիցներն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին:   ԱԳՆ անունից ծաղկեպսակ է

Առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ տեղ հնարավոր է կարկուտ
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-05-09 14:49:13

Հանրապետության տարածքում մայիսի 9-ի, 10-ի և 11-ի ցերեկային ժամերին, 12-14-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ տեղ հնարավոր է կարկուտ:   Մայիսի 10-ի և 11-ի

ԵՄ-ն Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան՝ Եվրամիության. Էրդողան
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-09 14:43:27

  1lurer.am Եվրոպայի օրվա կապակցությամբ իր ուղերձում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունն այսօր ավելի շատ ունի Անկարայի կարիքը, քան Անկարան՝ ԵՄ անդամ դառնալու:   Նրա խոսքով՝ պատերազմները, քաղաքական ճգնաժամերը

Պապիկյան, էդ զինվորականին հենց էսօր զորացրի, ինքը ի վիճակի չի ծառայելու․ վարչապետը՝ Ագարակում
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-09 14:36:39

armtimes.com Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը քարոզարշավի շրջանակներում այցելել է Ագարակ։   Բնակիչների հետ հանդիպման ընթացքում նրանցից մեկը, ով ներկայացել է զինվորական, իրենց զինվորականին ոչ վայել վարք է դրսևորել։   «Պապիկյան,

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-05-09 14:30:10

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի։   Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ

ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-05-09 14:20:45

  ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը երկրի բարձրագույն ղեկավարության հետ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ մայիսի 9-ին այցելել են «Հաղթանակ» զբոսայգի։   ՆԳՆ-ից հայտնում են՝ նրանք

Ագարակում իրականացնելու ենք ԹՐԻՓՓ նախագիծը, Մեղրիի երկաթուղին գործելու է․ վարչապետ․ տեսանյութ
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-09 13:55:39

  Հայկական ժամանակ․ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ Ագարակում հանդիպել է տեղի բնակիչների հետ, զրուցել, ներկայացրել է ՔՊ նախընտրական ծրագրի դրույթները։   «Ագարակում իրականացնելու ենք ԹՐԻՓՓ նախագիծը, 33-34 տարի ընդմիջումից հետո Ագարակի, Մեղրիի

ԵՄ-ն մտադիր է Ռուսաստանի հետ բանակցությունների համար միասնական ներկայացուցիչ նշանակել
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-09 12:47:00

  1lurer. Եվրահանձնաժողովի խոսնակ Արիանա Պոդեստան հայտնել է, որ ԵՄ-ն մտադիր է Ռուսաստանի հետ բանակցությունների համար միասնական ներկայացուցիչ նշանակել։ Ակնկալվում է, որ նա պետք է քննարկումներ անցկացնի ռուս-ուկրաինական կարգավորման թեմայով:   Ռուսական

Մոսկվայում մեկնարկել է Մայիսի 9-ի շքերթը. 2007-ից ի վեր առաջին անգամ այն ​​անցկացվում է առանց ռազմական տեխնիկայի
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-09 12:19:31

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի օրվա շքերթը մեկնարկեց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն հեռարձակվում է ռուսական հեռուստաալիքներով։2007 թվականից ի վեր առաջին անգամ շքերթն անցկացվում է առանց ռազմական տեխնիկայի։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-05-09 12:10:06

  Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ Հանրապետության նախագաh Վահագն Խաչատուրյանը երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին:   Հանրապետության նախագահի անունից

Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի և մի շարք այլ երկրների նախագահներին Հաղթանակի օրվա առթիվ
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-09 11:41:49

  tert.am․ Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի և մի շարք այլ երկրների նախագահներին Հաղթանակի օրվա առթիվ։ Այս մասին նշվում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում։   Շնորհավորական ուղերձներ են ուղարկվել Ադրբեջանի նախագահ Իլհամ

Ռուսաստանն ու Ուկրաինան հաստատել են հրադադարի և գերիների փոխանակման մասին հայտարարությունը
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-09 11:34:00

  1lurer. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի օգնականը: Յուրի Ուշակովը հայտնել է, որ Մոսկվան համաձայնել է Թրամփի առաջարկին:    Ուկրաինայի նախագահն էլ

Իհարկե, Արցախն իրենցը չէր․ Շահրամանյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-09 11:01:58

  Sputnik․ Արցախի նախկին նախարարը շեշտում է՝ իրենք էլ են խաղաղություն ուզում, այլ հարց է, թե ինչ որակի պետք է լինի այդ խաղաղությունն ու ինչ գնով ձեռք բերված։   Եթե մարդիկ համարում են,

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի. Թրամփ
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-09 10:42:46

  Ազատություն․ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կլինի եռօրյա հրադադար՝ մայիսի 9-ին, 10-ին և 11-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ:   Այս հրադադարը կներառի նաև գերիների փոխանակում՝ յուրաքանչյուր երկրից 1000 հոգի:   «Այս խնդրանքը

Հայաստանի Հանրապետությանը ցանկանում եմ խաղաղություն ու բարգավաճում, որպեսզի հետայսու պատերազմների մասին խոսենք միայն անցյալի եւ պատմության համատեքստում
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-05-09 10:34:01

  ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով․    Մայիսի 9-ը հիշատակի, հարգանքի եւ խաղաղության խորհուրդ ունեցող օր է: Այսօր մենք հիշում եւ հարգանքի տուրք ենք մատուցում ֆաշիզմի դեմ պայքարում

Այսօր Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի օրն է, որը մեր երկրում նշվում է որպես Հաղթանակի եւ խաղաղության տոն
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-05-09 10:22:22

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով․   Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,   Այսօր Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի օրն է, որը մեր երկրում նշվում է

ՄԻՊ-ն ու ՀԾԿՀ նախագահը քննարկել են ջրամատակարարման և էներգամատակարարման ոլորտի խնդիրները
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-05-08 19:50:53

  Մայիսի 8-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությանը։    Հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովի անդամներն ու Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները։   Հանդիպման ընթացքում քննարկվել են

Ընտրությունների մասնակից բոլոր քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ․ ԿԸՀ
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-05-08 19:42:36

Ընտրությունների մասնակից բոլոր 19 քաղաքական ուժերը, Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն, բացել են նախընտրական հիմնադրամներ:    Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքի ութ երկաթուղային վագոն
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-08 19:34:52

armlur.am Վաղը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն։   Ըստ APA-ի՝ վաղը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի նաև պարարտանյութով լի վեց երկաթուղային

Հրապարակվել է COP17-ի նախնական օրակարգը
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-05-08 19:27:03

2026 թվականի հոկտեմբերին Երևանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17)՝ դառնալով միջազգային բնապահպանական կարևորագույն հարթակներից մեկը։    Հոկտեմբերի 19-30-ը Հայաստանի մայրաքաղաքում կհավաքվեն աշխարհի տարբեր երկրների պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ,

Պուտինը ընդունո՞ւմ է Զելենսկու «երևանյան ուղերձը»
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-08 19:17:49

1in.am Վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Մոսկվա այցի ընթացքում «կարող է Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ուղերձ փոխանցել»։ Այդ մասին Սլովակիայի խորհրդարանի պրոֆիլային կոմիտեի նիստում հայտարարել է երկրի ԱԳՆ պետական

Կայացել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ. Reuters
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-08 19:11:03

1lurer.am  Reuters գործակալությունը հաղորդում է, որ ուրբաթ Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ տեղի է ունենում Հռոմի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջև

Հայաստանի պատմության մեջ չի եղել, որ ընտրությունները լինեն պայքար ինքնության, եկեղեցու և ազգային արժեքների համար․ սա է այս ընտրությունների առանձնահատկությունը․ Ռոբերտ Քոչարյան
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-08 19:00:47

tert.am Ես հետևել եմ բոլոր ընտրություններին, մի մասին անմիջապես մասնակցել եմ, ես չեմ հիշում և չի եղել, որ ընտրությունները լինեն պայքար ինքնության, եկեղեցու և ազգային արժեքների համար, չի եղել

Արաղչին ԱՄՆ-ին մեղադրում է դիվանագիտական ջանքերը խարխլելու համար
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-08 18:45:05

azatutyun.am Իրանի արտգործնախարարն ԱՄՆ-ին մեղադրել է դիվանագիտական ջանքերը խարխլելու համար: Աբբաս Արաղչին սոցցանցում գրել է, որ ամեն անգամ, երբ սեղանին է դրվում դիվանագիտական լուծում, ԱՄՆ-ն ընտրում է ռազմական անխոհեմ

Գնահատեք այս պահի լրջությունը․ եթե խաղաղությանը տիրություն չանենք, չի ապրի․ Նիկոլ Փաշինյան
  • Ի՞նչ է գրում մամուլը
  • 2026-05-08 18:35:35

armtimes.com Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Սյունիքի մարզից։   Նիկոլ Փաշինյանն ու կուսակիցները շրջում են մարզի համայնքներում, հանդիպում տեղի բնակիչների հետ, ներկայացնում կուսակցության նախընտրական

2 մլն 482 հազար 872 քաղաքացի․ հրապարակվել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-05-08 18:26:35

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հրապարակել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը։   Ինչպես հայտնել է ԿԸՀ-ն, «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ՝