Состоится обсуждение, посвященное представлению новых регуляций, предусмотренных пакетом законодательных изменений, касающихся Закона «О защите прав потребителей» и сопутствующих законов.
Տեղի կունենա քննարկում՝ նվիրված «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով և հարակից օրենքներով նախատեսված օրենսդրական փոփոխությունների փաթեթով սահմանված նոր կարգավորումների ներկայացմանը
24-06-2026 10:30:00 | Армения |
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում հունիսի 24-ին՝ ժամը 10:30-ին, հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ) տեղի կունենա քննարկում՝ նվիրված «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով և հարակից օրենքներով նախատեսված օրենսդրական փոփոխությունների փաթեթով սահմանված նոր կարգավորումների ներկայացմանը։
Քննարկման ընթացքում կներկայացվեն 2026 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող՝ հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի, ինչպես նաև պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ իրավակարգավորումները և դրանց կիրառման առանձնահատկությունները։