1908թ. օգոստոսի 30 -Թիֆլիսում վախճանվել է գրող Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան)

  • -- ::   |   |  

1908թ. օգոստոսի 30 -Թիֆլիսում վախճանվել է գրող Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան): (Ծնվ. 1854 թ.):

Ծնվել է արհեստավորի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է մասնավոր դպրոցներում, այնուհետեւ ուսումը շարունակել Շուշիի թեմականում, որն ավարտել է 1873-ին: Մեկ տարի կատարելագործվել

է ֆրանսերենի իմացությունը, երկու տարի հայոց լեզու եւ պատմություն ավանդել մանկավարժ Խորեն Ստեփանեի դպրոցում: 1877-ին շրջագայել է Արցախի ու Սյունիքի պատմական հիշարժան վայրերում, ուսումնասիրել հին հիշատակարաններ, այնուհետեւ գրել «Հասան-Ջալայան ազգի համառոտ տոհմագրությունը» երկը: 1878-ին մեկնել է Թիֆլիս: Սովորելով հաշվապահություն` աշխատանքի է անցել առեւտրական տներից
մեկում, որտեղ եւ մնացել է մինչեւ կյանքի վերջը: Մուրացանի երկերը լույս են տեսել ազգային պահպանողական հանդեսներում ու թերթերում` «Մեղու Հայաստանի», «Նոր դար», «Արձագանք», «Թատրոն», «Լումա»:

Շուշիում գործում է Մուրացանի անունը կրող միջնակարգ դպրոց:
 

  -