Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից, News from Armenia and Diaspora, Новости Армении и Диаспоры - Նոյեան Տապան


Մեր մասին

«Նոյյան Տապան» լրատվական-վերլուծական Կենտրոնը հիմնադրվել է 1991թ-ին որպես անկախ լրատվամիջոց: Մինչ օրս այն շարունակում է հավատարիմ մնալ իր միակ սկզբունքին` լինել անկախ, անաչառ եւ արհեստավարժ:

Հիմնադրման օրվանից առ այսօր լրատվական կենտրոնը գործում է Հայաստանի եւ ավելի քան 35 երկրների լրատվական շուկաներում, պատրաստում եւ առաքում է լուրեր Հայաստանում, տարածաշրջանում եւ աշխարհում կատարվող կարեւորագույն իրադարձությունների մասին, ինչպես նաեւ վերլուծական հոդվածներ:

Սկսած 1997 թվականից առ այսօր Կենտրոնը պատրաստում է նաեւ ֆոտո- եւ տեսաարտադրանք. ռեպորտաժներ, հաղորդումներ եւ այլն: 

Դեռեւս 1997 թվականից գործող «Նոյյան տապան» հեռուստաստուդիան մասնագիտացել է հեռուստատեսային բազմատեսակ արտադրանք թողարկելու գործում. տեսառեպորտաժներ, հաղորդումներ, գովազդային հոլովակներ, PR տեսանյութեր եւ այլն: Հեռուստաստուդիան համալրված է բարձրակարգ հեռուստաարտադրանք պատրաստելու համար անհրաժեշտ թվային տեխնիկայով: