Ծնվել է Ղազարոս Աղայանը

  • -- ::   |   |  


1840 թվականի ապրիլի 16-ին Բոլնիս-Խաչեն հայաբնակ գյուղում (այժմ՝ Վրաստան) ծնվել է նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը:

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում եւ Շամշուլդա գյուղի քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853-ին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, մեկ տարի հետո ինքնակամ հեռացել։ Այնուհետեւ իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։

Աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում, Մոսկվայում եւ Պետերբուրգում։ 1867-ին վերադարձել է Անդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, խմբագրել «Արարատ» ամսագիրը (1869-70) :

Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երեւանի, Շուշվա դպրոցներում (1870–1882), եղել Վրաստանի եւ Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։ Աշխատել է «Փորձ» հանդեսի խմբագրությունում որպես քարտուղար, գործուն մասնակցություն ցուցաբերել «Աղբյուր» մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրմանը։ 1895-ին ձերբակալվել է հնչակյան կուսակցությանը

պատկանելու մեղադրանքով, աքսորվել Նոր Նախիջեւան, ապա՝ Ղրիմ (1898-1900)։

Այնուհետեւ մինչեւ կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ 1902-ի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։ 1905-ին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին՝ ցարին տապալելու կոչ արել։ Մահացել է 1911 թ. հունիսի 20-ին, Թիֆլիսում։


 

ինքնակրթությամբ։ Աշխատել
  -