Ծնվել է աստղագետ Վիգեն Մալումյանը


11-03-1932   | Հայաստան  |  


1932թ. մարտի 11-ին ծնվել է  հայ աստղագետ Վիգեն Հայկի Մալումյանը: Ծնվել է Երևանում: 1954-ին` ավարտելով ԵՊՀ ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի աստղաֆիզիկայի ամբիոնը, աշխատանքի է անցել Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ), որտեղ աշխատում է առ այսօր` ավելի քան կես դար: 1956-1959-ին սովորել է ասպիրատնուրայում և Ս.Ե. Խայկինի ղեկավարությամբ 1963-ին պաշտպանել է թեկնածուական թեզ, իսկ 1991թ. արժանացել է ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտորիգիտական աստիճանի: 1995-ից առաջատար գիտաշխատող է: Երկար տարիներ եղել է ԲԱ գիտական և մասնագիտական խորհուրդների անդամ, դասավանդել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում, 1995-ից պրոֆեսոր է և մեծ ավանդ ունի հայ աստղագետների պատրաստման գործում: Գիտական աշխատանքները նվիրված են միայնակ և կրկնակի գալակտիկաների, գալակտիկաների խմբերի, ռադիոգալակտիկաների, քվազարների և այլ ռադիոաղբյուրների ուսումնասիրությանը ռադիո և այլ ալիքային տիրույթներում, ինչպես նաև Մարգարյանի և պարուրաձև գալակտիկաների ռադիո հատկությունների ուսումնասիրությանը: Ռադիոաստղագիտական դիտումներ է իրականացրել մի շարք երկրների ռադիոդիտակներով: Հրապարակել է մոտ 85 գիտական աշխատանք: Միջազգային աստղագիտականմիության, Եվրոպական և Հայկական աստղագիտական ընկերությունների անդամ է:
 

 



Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան