Հունիսի 18-ի «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են Համաշխարհային էկոնոմիկայի դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Ֆրանսիայի Արարատ Միջազգային Գիտությունների Ակադեմիայի պատվավոր թղթակից անդամ, Մոսկվայի Հայկական Համայնքի Խորհրդի անդամ Արտաշես Միքայելյանը և տնտեսագիտության դոկտոր, ՌԴ գիտությունների ակադեմիայի գիտական խորհրդի անդամ, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ Մարտիկ Գասպարյանը։ :
Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։