«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ․ ՓՈՐՁ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
23-01-2020 14:30:00 | Հայաստան |
Մշակութային ժառանգության կառավարման, պահպանության, արժևորման տարածաշրջանային կենտրոնի կազմակերպմամբ, Բոլոնիայի համալսարանի (Իտալիա) Մշակութային ժառանգության դեպարտամենտի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության, Համագործակցության զարգացման իտալական գործակալության աջակցությամբ՝ հունվարի 23-24-ին Մատենադարան. Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի կունենա «Մշակութային ժառանգություն․ փորձ և հեռանկարներ միջազգային համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովը։
Հունվարի 23-ին՝ ժամը 14:30-ին, Մատենադարանի գիտաժողովների դահլիճում տեղի կունենա գիտաժողովի պաշտոնական բացումը:
Բանախոսների հետ ճեպազրույցը՝ ժամը 14:15-ին, նույն վայրում:
Պաշտոնական բացմանը մասնակցում են՝
Վինչենցո Դել Մոնակո- ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան,
Նարինե Խաչատուրյան- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ,
Պիետրո Պիպի- Համագործակցության զարգացման իտալական գործակալության ներկայացուցիչ,
Լուիջի Կանետտի- Բոլոնիայի համալսարանի մշակութային ժառանգության դեպարտամենտի ղեկավար,
Արման Ծատուրյան- Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն,
Անի Ավագյան- Մշակութային ժառանգության կառավարման, պահպանության, արժևորման տարածաշրջանային կենտրոնի տնօրեն, գիտաժողովի նիստավար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ 099-050-353 /Գոհար Հովակիմյանին/: