Փետրվարի 22-ին, ժամը 12.00-ին, Երևան, Անտառային փ. 188/16 հասցեում կբացվի «Արթուր Թարխանյան Կենտրոն»-ը։ «Արթուր Թարխանյան Կենտրոն»-ի նպատակն է ծառայել մեր հանրությանը որպես մշակութային հարթակ հայ ժողովրդի հարուստ ճարտարապետական ժառանգության պահպանման և լուսաբանման գործում: Կենտրոնում գործելու է Հայ մոդեռնիզմի թանգարանը, որտեղ ներկայացված են հայկական մոդեռնիստական ճարտարապետության միջազգային ճանաչում ստացած գլուխգործոցները:
Կենտրոնի բացմանը նաև տեղի կունենա հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի գործունեության ռուսական շրջանին նվիրված գրքի շնորհահանդեսը: