«Հոդված 3». քննարկում «Հայաստանի տնտեսությունը. 2019-ի արդյունքները և 2020-ի մարտահրավերները» թեմայով
28-02-2020 14:00:00 | Հայաստան |
Փետրվարի 28-ին, ժամը 14:00-ին «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Զարոբյան 32, Չեխովի անվան դպրոցի ետնամաս) տեղի կունենա քննարկում «Հայաստանի տնտեսությունը. 2019-ի արդյունքները և 2020-ի մարտահրավերները» թեմայով:
Բանախոսներն են.
ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
ԱՐԿԱԴԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր
ԲԱԳՐԱՏ ԱՍԱՏՐՅԱՆ, Կենտրոնական բանկի նախագահ 1994-1998 թթ, տնտեսագետ
ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ, ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար
Միջոցառումը բաց է բոլոր քաղաքացիների համար: Հարցերի ու լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել + 374 10 52 01 08 հեռախոսահամարով։