Ղարաբաղեան կարգաւորման գործընթացը մտել է ամենաինտենսիւ փուլերից մէկը


Ղարաբաղեան կարգաւորման գործընթացը մտել է ամենաինտենսիւ փուլերից մէկը

  • 13-10-2011 16:05:05   | Հայաստան  |  Յօդուածներ
Ղարաբաղեան կարգաւորման գործընթացը մտել է ամենաինտենսիւ փուլերից մէկը: Աւելի ճիշտ կը լինի խօսել գործընթացի ոչ թէ ակտիւացման, այլ հէնց ինտենսիւացման մասին, քանի որ ակտիւութիւնը ենթադրում է հակամարտութեան բոլոր կողմերի` դիրքորոշումները մերձեցնելու տրամադրուածութիւն, իսկ ինտենսիւացումը կառուցւում է, նախեւառաջ, արտաքին ազդակների ուժեղացման շուրջ: Կողմերն ինչպէս եղել, այնպէս էլ մնում էն այն դիրքերում, որոնք լաւ յայտնի էն եւ հերթական անգամ ներկայացուելու կարիք չունէն: Իսկ միջնորդական գործունէութիւն իրականացնող արտաքին ուժերը կրկնապատկեցին իրենց ջանքերը, ինչն առանձնապէս վերաբերում է Ռուսաստանի միջնորդական առաքելութեանը: Կազանում կայացած հանդիպումից մնացած չոր նստուածքը յանգում է այն բանին, որ Հայաստանը, հերթական անգամ կառուցողական դիրքորոշում դրսեւորելով, պատրաստ էր իր ստորագրութիւնը դնել մի փաստաթղթի տակ, որն աւելի յաճախ է յիշատակւում որպէս կարգաւորման ,ճանապարհային քարտէզէ: Բայց դա տեղի չունեցաւ մի պարզ պատճառով. Ադրբեջանն ամբողջովին զբաղուած է ձեւացնելով, թէ պատրաստ է ամրագրել այդ ,ճանապարհային քարտէզըէ, որի կէտերից մէկը յստակ ձեւակերպում է ,լեռնային Ղարաբաղի ապագայ վերջնական իրաւական կարգավիճակի որոշումը` նրա բնակչութեան` պարտադիր իրաւաբանական ուժ ունեցող կամարտայայտման ճանապարհովէ: Կարգաւորման գործընթացի ինտենսիւացմանը զուգահեռ` զգալի է նաեւ դրա ընդգծուած գաղտնիութիւնը: Այնուամենայնիւ, հաշուի առնելով գործընթացի փակ լինելը եւ դրանից բխող` տեղեկատուութեան սակաւութիւնը կարգաւորման ակտուալ դաշտից, կարելի է որոշակի թեզիսներ առաջադրել, որոնք լոյս էն սփռում ղարաբաղեան կարգաւորման որոշ ասպեկտների վրայ: Կարգավիճակ, անվտանգութիւն եւ տարածքներ Որպէս անկախ պետութիւն Լեռնային Ղարաբաղի միջազգայնօրէն ճանաչուած կարգավիճակը կը հիմնուի Լեռնային Ղարաբաղի բնակչութեան իրաւաբանօրէն պարտաւորեցնող կամքի վրայ եւ կը դառնայ նրա անվտանգութեան լաւագոյն երաշխիքը: Լեռնային Ղարաբաղն արդէն դե-ֆակտոյ կազմաւորուել է իր փաստացի սահմաններում (որոնք երիտասարդ հանրապետութեան համար ապահովում էն անվտանգութեան անհրաժեշտ մակարդակ), որոնց միջազգային ճանաչումը եւ փաստաթղթային ամրագրումը հնարաւոր էն միայն Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների հարցի լուծումից յետոյ: Ղարաբաղեան կարգաւորման գործում հէնց այս հարցերի լուծմանն է, որ պատրաստ չէ Ադրբեջանը, քանի որ այս հարցերի լուծումը` առանց Լեռնային Ղարաբաղի ընտրեալ ներկայացուցիչների մասնակցութեան, անհնար է, իսկ Բաքւում վերջինների մասնակցութեանն ամէն կերպ ընդդիմանում էն: Ադրբեջանը ձեւացնում է, թէ եռուն գործունէութիւն է ծաւալում այն ուղղութեամբ, թէ հակամարտութեան գօտում ստատուս-քուոյի շարունակումն այլեւս անընդունելի է, սակայն իրականում անում է ամէն ինչ, որ ստատուս-քուոյի ներկայիս վիճակը մեռեալ կէտից չշարժուի: Լեռնային Ղարաբաղն արդէն գրեթէ ունի այն ամէնը, ինչ նշուեց վերը` անվտանգ սահմաններ, պատմական Արցախի տարածքները, որոնց վրայ տարածւում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իրաւասութիւնը: Միայն չկայ Լեռնային Ղարաբաղի` որպէս անկախ պետութեան ներկայիս դե-ֆակտոյ կարգավիճակի միջազգային ճանաչումը: Այս համատեքստում հայկական կողմերի այն դիրքորոշումը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին միջանկեալ կարգավիճակ տրամադրելուն, ստուգուած է եւ լիովին բխում է այսօրուայ իրողութիւններից.Ղարաբաղի միջանկեալ կարգավիճակը ,նշանակում է ,ստատու-քուոյ պլիւսէ, այսինքն` այն ամէնը, ինչ կայ այսօր, գումարած այդ կարգավիճակի միջազգային ճանաչումըէ (թեզիս Հայաստանի արտգործնախարար Է.Նալբանդեանի` Լոնդոնի Ռազմավարական հետազօտութիւնների միջազգային ինստիտուտում ունեցած ելոյթից, 2011թ. յուլիսի 13): Ադրբեջանը ձեւացնում է, թէ զբաղուած է կարգաւորմամբ մի շատ պարզ պատճառով: Բաքւում հասկանում էն, որ վերադարձ 1988թ. իրավիճակին ո՛չ կարգավիճակով, ո՛չ անվտանգութեամբ, ո՛չ էլ սահմաններով լինել չի կարող: 1988 թուականը վերադարձնելու նրա միակ հնարաւորութիւնը նոր ագրեսիան է Լեռնային Ղարաբաղի դէմ: Ադրբեջանական թեզն այն մասին, թէ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ պետութիւն չի լինի, նոստալգիայ է 1988-ի հանդէպ` ռազմական ռեւանշի երկրորդ փորձի յաւակնութեամբ, ղարաբաղեան հարցի վերջնական լուծման համար 1990-ականների սկզբին Ադրբեջանի կողմից փորձարկուած սցենարով: Ի դէպ, ադրբեջանական ղեկավարութեան այս թեզն անուղղակիօրէն մատնանշում է այն, որ Բաքւում պատրաստ էն քննարկել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման հարցը, որը լուծում է ստացել Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի համատեղ որոշման մէջ: Բաքւում կարծում էն, որ դա որակապես կը թեթեւացնի այնպիսի հարցերի լուծումը, ինչպիսիք էն կարգավիճակը, անվտանգութիւնը եւ տարածքները` Ադրբեջանի համար նպաստաւոր դիրքերից, եւ դա ողջ հակամարտութիւնը կը ներկայացնի որակապես այլ լոյսով, այն է` հակամարտութիւն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` Լեռնային Ղարաբաղն իջեցնելով պայմանաւորուածութիւնների օբյեկտի, այլ ոչ թէ սուբյեկտի մակարդակի: 1988 թուականի նոստալգիական ախտանշանը զգացւում է ադրբեջանական ղեկավարութեան (բոլոր մակարդակների) դիրքորոշման մէջ: Ի հեճուկս հակամարտութեան միւս երկու կողմերի դիրքորոշումների եւ արտաքին ակտորների գնահատականների` Ադրբեջանն այս 20 եւ աւելի տարիներին իր դիրքորոշման մէջ մի փոքր անգամ առաջ չի շարժուել. այդ դիրքորոշումն այն է, որ ,ուղղահայեաց սոււերեն վերահսկողութիւն սահմանի այդ տարածքի վրայ եւ կառավարի այնտեղ ապրող բնակչութեանը: Ադրբեջանն այդ դիրքորոշումից քայլ է արել դէպի կամրջի մէջտեղը եւ ասել այն մասին, որ պատրաստ է ճկունութիւնների` նկատի ունենալով ինքնորոշման տարբեր մոդելները Ադրբեջանի Հանրապետութեան կազմում ղարաբաղեան տարածաշրջանի բնակչութեան համար: Այսինքն` ճկունութիւն Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում: Մենք դրան պատրաստ ենք եւ դուրս ենք եկել կամրջի մէջտեղըէ (,??? ??????է ռադիօկայանին փոխարտգործնախարար, Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գծով Ադրբեջանի նախագահի անձնական ներկայացուցիչ Արազ Ազիմովի հարցազրոյցից, 2011թ. յուլիսի 19)1: Այն, ինչ Բաքւում ,ճկունութիւնէ եւ ,փոխզիջումների պատրաստակամութիւնէ էն անուանում, աւելի շատ իրենց պայմանների թելադրում է նշանակում` բռնակալական քմահաճոյքի տարրերով (,կառավարել այնտեղ ապրող բնակչութեանըէ), եւ փոխաբերական կը լօունադայ (,դուրս ենք եկել կամրջի մէջտեղըէ): Կրկնակի հանրաքուէ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման համար կրկնակի հանրաքուէի անցկացման հարցի քննարկմանը համաձայնելը հայկական կողմերի ամենամեծ զիջումն է կարգաւորման ընթացիկ փուլում: Լեռնային Ղարաբաղում հանրաքուէի հարցի իրաւաքաղաքական ռետրոսպեկտիւը մատնանշում է, որ հայկական կողմերի գործողութիւնները հետեւողական էն այն ամէնում, ինչը կապուած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի հետ: Տրամագծօրէն հակառակ էն Ադրբեջանի գործողութիւնները, որն ,իր անկախութիւնը նուաճեց շեհիդների մահուամբէ, 1990թ. յունուարի վերջին իր տարածքից ֆիզիկապէս հեռացնելով հայերին, իսկ արդէն յաջորդ տարի մասնակցեց Խսհմ-ը պահպանելու համամիութենական հանրաքուէին (1991թ. մարտի 17) եւ ձայների մեծամասնութեամբ` 93,3%, հանդէս եկաւ յօգուտ Խսհմ-ը պահելու (Նախիջեւանի Իխսհ-ում Խսհմ-ին ,այոէ ասողների թիւը կազմել էր 87,3%): Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը 1991թ. մարտի 17-ի հանրաքուէին չմասնակցեց: Ի դէպ, հետաքրքիր է նշել, որ, ինչպէս նշում էն ռուս հետազօտողները, ,քիշնեւից դեռ պաշտօնապէս չառանձնացած Մերձդնեստրը, ինչպէս նաեւ Աբխազիան եւ Հարաւային Օսիան, որ դեռ լրիւ չէին հեռացել Թբիլիսիից, մասնակցեցին հանրաքուէին, ընդ որում` այդ արեցին ցուցադրաբարե2: Երեք սկզբունք եւ վեց դրոյթ Հայկական կողմերը, ամենայն հաւանականութեամբ Հայաստանի Հանրապետութիւն-լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն հորիզոնականի համատեղ համաձայնեցուած ռեժիմով, միանգամայն ճիշտ դիրքորոշում որդեգրեցին այն հարցում, թէ ինչը համարեն կարգաւորման սկզբունքներ, ինչը` դրոյթներ (տարրեր): Կարգաւորման սկզբունքներ կարող էն դիտարկուել միջազգային իրաւունքի միայն երեք յայտնի սկզբունքները, որոնք վերաբերում էն ղարաբաղեան կարգաւորմանը` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման եւ սեփական ճակատագիրը տնօրինելու իրաւունք, պետութիւնների տարածքային ամբողջականութիւն: Այն կէտերը, որոնք պարունակւում էն ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների յայտնի յայտարարութիւններում (2009թ. յուլիսի 10 եւ 2010թ. յունիսի 26) եւ յիշատակւում էն Դովիլի 2011թ. մայիսի 26-ի յայտարարութիւնում, կարգաւորման դրոյթներն էն (ի դէպ, վերջին յայտարարութիւնում այդ դրոյթները յիշատակուած էն որպէս ,տարրերէ): Հէնց նման մեկնաբանումն է թոյլ տալիս չէզոքացնել ադրբեջանական ելոյթներն առ այն, որ եթէ Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում կարգաւորման ,հիմնարար սկզբունքներիէ մշակմանը եւ ընդունմանը, ապա այն հակամարտութեան կողմ չէ, բանակցութիւնների կողմ չէ եւ, ընդհանրապէս, սա հայ-ադրբեջանական հակամարտութիւն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Իրականում, Լեռնային Ղարաբաղը որպէս կարգաւորման սկզբունքներ է դիտարկում միջազգային իրաւունքի նշուած երեք սկզբունքները: Մնացած ամէն ինչի, այդ թւում եւ նրա վերաբերեալ, ինչն առնչւում է կարգաւորման դրոյթներին, որոնք, ի դէպ, նոյնիսկ նման տեսքով ստորագրելուց Ադրբեջանը խուսափեց Կազանում, Լեռնային Ղարաբաղն իր ըմբռնումն ունի: Կարգաւորման ,հիմնարար սկզբունքներըէ ներառող փաստաթուղթը, որի շուրջ այժմ ինտենսիւ քննարկումներ էն ընթանում հակամարտութեան երեք կողմերից երկուսի միջեւ, բնութագրւում է որպէս քաղաքական` դրանով իսկ իրաւաբանական պարտաւորութիւններ չպարունակելով Հայաստանի եւ Ադրբեջանի համար, որոնք յետագայում կարող էն ընդունել այն: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավար Ս.Լաւրովի յստակ բնորոշմամբ` ,կողմերը մասնակցում էն այս աշխատանքին` ելնելով այն բանից, որ հիմնարար սկզբունքներից յետոյ, ցանկացած դէպքում, արդէն պէտք է պատրաստել իրաւաբանական փաստաթուղթը` հաշտութեան համաձայնագիրը: Անշուշտ, դա անհամեմատ աւելի մանրակրկիտ աշխատանք կը պահանջի: Այնուամենայնիւ, հիմնարար սկզբունքները` որպէս քաղաքական փաստաթուղթ, շատ կարեւոր նշանակութիւն կ?ունենային, քանի որ քաղաքական առումով ցոյց կը տային պայմանաւորուածութիւնների հասնելու նպատակաուղղուածութիւնըե3: Բայցեւայնպէս, սա չի նուազեցնում հայկական կողմերի դիրքորոշումների արժէքը, որոնք յստակ տերմինաբանական շեշտադրումներ էն արել կարգաւորման երեք սկզբունքների եւ ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների յայտնի յայտարարութիւններում հնչած վեց դրոյթների առկայութեան վերաբերեալ: Աւելին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի` ս.թ. յուլիսի 18-ի յայտարարութիւնում հիմնական ուշադրութիւնը կենտրոնացուեց ,հիմնարար սկզբունքներիէ ոչ թէ իրաւաբանական, այլ քաղաքական էութեան վրայ. ,հիմնարար սկզբունքների նախագիծը, իսկ դա իսկապէս քաղաքական եւ ոչ թէ իրաւաբանական փաստաթուղթ է, սկսւում է հետեւեալ խօսքերով. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները որոշել էն սկսել աշխատել Հաշտութեան համաձայնագրի ուղղութեամբէ: Այնուհետեւ շարադրւում էն այն սկզբունքները, որոնք էլ հէնց մենք համաձայնեցնում ենք, եւ որոնք կմտնէն հաշտութեան համաձայնագրի մէջէ: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող էն որոշել` սկսել աշխատել հաշտութեան համաձայնագրի ուղղութեամբ, բայց այդ աշխատանքը, առանց Լեռնային Ղարաբաղի օրինական ներկայացուցիչների մասնակցութեան, իմաստ չունի: Լիաչափ բանակցութիւնների վերականգնումը Ենթադրւում է, որ կարգաւորման ,հիմնարար սկզբունքներիէ ընդունումից յետոյ, հաշտութեան համաձայնագրի ուղղութեամբ աշխատանքների սկզբնական փուլում, Լեռնային Ղարաբաղի ընտրեալ ներկայացուցիչները կներգրաւուէն բանակցութիւններին: Ադրբեջանն արգելակում է նաեւ այս մտահղացումը` ցանկացած յարմար առիթով յայտարարելով, որ այդ դէպքում անհրաժեշտ է, որ բանակցութիւններին ներգրաւուէն նաեւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները: Լղհ-ի մասնակցութեամբ լիաչափ բանակցութիւնների շուտափոյթ վերականգնման անհրաժեշտութեան մասին շատ է խօսուել: Շատ է խօսուել նաեւ այն մասին, որ նման հակամարտութիւնների կարգաւորման արդի պատմութիւնը չունի օրինակներ այն բանի, որ հակամարտութեան կողմերից մէկն իրաւահաւասար հիմունքներով չմասնակցի վարուող բանակցութիւններին: Բերենք օրինակ բարդութեամբ ղարաբաղեանին նման պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան կարգաւորման պրակտիկայից: Յայտնի է, որ այս հակամարտութեան կարգաւորման ներկայ փուլը նշանաւորւում է լճացմամբ, բայց վերջինը կարող էր պարզապէս անշրջելի հետեւանքներ ունենալ, եթէ, օրինակ, իսրայէլական կողմը հրաժարուէր բանակցութիւններ վարել Պաղեստինի օրինական ներկայացուցիչների հետ` ասելով, թէ նման պետութիւն չկայ, դրա համար էլ Իսրայէլը բանակցութիւնները կը վարի արաբական աշխարհի միջազգայնօրէն ճանաչուած պետութիւնների հետ: Նման բան չկայ: Ընդհակառակը, յայտնի էն Իսրայէլի այն յայտարարութիւններն ու գործողութիւնները, որոնք ընդգծում էն ուղղակի բանակցութիւնների անհրաժեշտութիւնը հէնց Պաղեստինի ներկայացուցիչների հետ: Օրինակ, Իսրայէլի ներկայիս վարչապետ Բ.Նեթանեահուի խօսքերն այն մասին, որ միայն իր ,անմիջական, ուղղակի եւ շարունակուողէ շփումները Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մ.Աբասի հետ կարող էն բեկման յանգեցնել հիմնական վիճելի հիմնախնդիրների հարցում: Արտաքին ջանքերը Արտաքին միջնորդական բաղադրիչն աստիճանաբար ստանում է անփոխարինելի տարրի նշանակութիւն կարգաւորման ողջ գործընթացում: Մինսկի խմբի համանախագահների գործունէութիւնը, Ռուսաստանի բարձրագոյն արտաքին քաղաքական ղեկավարութեան յատուկ միջնորդական առաքելութիւնը դարձել էն կարգաւորման ամբողջ գործընթացի անբաժանելի մասը: Ինչպէս Մինսկի խմբում իրենց համատեղ ջանքերը բնորոշում էն Ամն-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, մեր նպատակը մէկն է, բայց կարող էն լինել տարբեր շահեր: Նպատակի միասնութիւնն այն է, որպէսզի թոյլ չտրուի, որ հակամարտութիւնը գլորուի Ադրբեջանի կողմից ռեւանշի հերթական փուլ: Շահերի տարբերութիւնը կրում է աւելի խոր եւ լայն բնոյթ եւ վերաբերում է Հարաւային Կովկասի, Սեւծովեան ու Կասպեան աւազանի տարածաշրջանների վիճահարոյց հարցերի նկատմամբ մեծ տէրութիւնների մօտեցումներում առկայ տարբերութիւններին: Մի նպատակի շուրջ արտաքին ուժերը միշտ էլ կարող էն պայմանաւորուել, եւ արդէն արել էն դա` նպաստելով կայունութեան պահպանմանը Ղարաբաղեան հակամարտութեան գօտում: Ինչ վերաբերում է նրանց փոխհամաձայնեցուած շահերին, նրանք երբեք պայմանաւորուածութեան չէն գա, քանի որ այդպիսին է տարածաշրջանում ներքին ուժերի հաւասարակռութեան եւ դրանից դուրս արտաքին ուժերի դասաւորութեան իրողութիւնը: Սակայն սերտ համագործակցութիւնը Մինսկի խմբի համանախագահութեան միջնորդական մեխանիզմի շրջանակներում բոլոր երեք արտաքին ակտորներին էլ լրացուցիչ հնարաւորութիւններ է տալիս այն դէպքում, երբ տարածաշրջանային այլ հիմնախնդիրների վերաբերեալ նրանց եւ՛ նպատակները, եւ՛ շահերը տարբեր էն: Ուստի, կարելի է ենթադրել, որ Ամն-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համար համանախագահութեան մեխանիզմը Մինսկի խմբի շրջանակներում յարմար տարածաշրջանային դիւանագիտական հարթակ է դարձել, որը թոյլ է տալիս վերահսկել իրավիճակը Հարաւային Կովկասի ամենավիճելի հարցերից մէկում, ինչպէս նաեւ նախադրեալներ ստեղծել այլ տարածաշրջաններում վիճելի հարցերի շուրջ մերձեցման կէտեր գտնելու համար: Միխայիլ Աղաջանեան ղարաբաղեան հակամարտութեան գծով փորձագէտ
  -   Յօդուածներ