Հայաստանում բարձր էն գնահատում Քրէական ոստիկանութեան միջազգային կազմակերպութեան գլոբալ առաքելութիւնը


Հայաստանում բարձր էն գնահատում Քրէական ոստիկանութեան միջազգային կազմակերպութեան գլոբալ առաքելութիւնը

  • 13-10-2011 18:59:16   | Հայաստան  |  Հասարակութիւն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Քրէական ոստիկանութեան միջազգային կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Ռոնալդ Քէնեթ Նոբլին: Ս.Սարգսեանը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Քրէական ոստիկանութեան միջազգային կազմակերպութեան գլոբալ առաքելութիւնը: ,մենք առանցքային ենք համարում Կազմակերպութեան դերը յանցաւորութեան դէմ պայքարում, ուստի ցանկութիւն ունենք էբլ աւելի խորացնել մեր յարաբերութիւնները Ինտերպոլ-ի հետէ,- ասել է Սերժ Սարգսեանը: Նրա խօսքով, Քրէական ոստիկանութեան միջազգային կազմակերպութեան հետ համատեղ աշխատանքը Հայաստանում դիտարկւում է նաեւ որպէս մեր մասնագէտների պրոֆէսիոնալիզմի բարձրացման հնարաւորութիւն: Ս.Սարգսեանը բարձր է գնահատել Ռոնալդ Քէնեթ Նոբլի անձնական ներդրումը Ինտերպոլ-ի արդիականացման գործում: Նա շնորհակալութիւն է յայտնել Ինտերպոլ-ի գլխաւոր քարտուղարութեանը` Ազգային կենտրոնական բիւրոյին մշտական աջակցութեան համար եւ ընդգծել, որ յանցաւորութեան դէմ պայքարի գործում համագործակցութիւնն ուղղակի անհրաժեշտութիւն է: Ինտերպոլ-ի գլխաւոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը եւ Ինտերպոլ-ի հետ նրա կապող օղակ հանդիսացող Ազգային կենտրոնական բիւրոն մեծ հեղինակութիւն ունէն Կազմակերպութիւնում:
  -   Հասարակութիւն