Հայաստանում կ'անցկացուի ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագէտների կոնֆերանս


Հայաստանում կ'անցկացուի ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագէտների կոնֆերանս

  • 14-10-2011 11:11:17   | Հայաստան  |  Հասարակութիւն

Նոյեմբերի 21-25-ին Երեւանում տեղի կ'ունենայ ԱՊՀ երկրների ուսանողների եւ երիտասարդ գիտնականների կոնֆերանս` «երկնքի իրական եւ վիրտուալ ուսումնասիրութիւններէ թեմայով, որի ընթացքում կը քննարկուեն աստղագիտական նորագոյն արդիւնքներն ու տուեալները: Կոնֆերանսը կազմակերպւում է առաջին տիեզերական թռիչքի 50-ամեայ միջոցառումների շրջանակներում: Կոնֆերանսին կը մասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Էստոնիայի, Լատուիայի, Լիտուայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Վրաստանի 50 ուսանողներ եւ երիտասարդ գիտնականներ: Դասախօսութիւններով հանդէս կը գան եւրոպացի եւ ռուս դասախօսներ: Ուսանողները ելոյթ կ'ունենան իրենց մագիստրոսական կամ թեկնածուական թեզերի եւ հետազօտութիւնների թեմաներով: Կ'անցկացուեն նաեւ գործնական պարապմունքներ, կը կազմակերպուի այցելութիւն Բիւրականի աստղադիտարան: Պաշտօնական լեզուներն են անգլերէնը եւ ռուսերէնը: Կոնֆերանսը ֆինանսաւորւում է ռուս-հայկական համագործակցութեան հիմնադրամի կողմից
  -   Հասարակութիւն