ՀՀ դեսպան Աշոտ Յովակիմեանի հրաժեշտի հանդիպումները Էահկ-ում, Հունգարիայում եւ Սլովակիայում


ՀՀ դեսպան Աշոտ Յովակիմեանի հրաժեշտի հանդիպումները Էահկ-ում, Հունգարիայում եւ Սլովակիայում

  • 14-10-2011 14:27:44   |   |  Քաղաքական
Էահկ-ում ՀՀ առաքելութեան ղեկավարի կարգավիճակով Աշոտ Յովակիմեանը հոկտեմբերի 7-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխաւոր քարտուղար Լամբերտոյ Զաննիերի հետ: Հոկտեմբերի 11-ին ՀՀ մշտական ներկայացուցչին ընդունեց Օպեկ-ի Զարգացման հիմնադրամի /OFID/ գլխաւոր տնօրէն Սուլեյման Ալ-հերբիշը: Հունգարիայում դիւանագիտական առաքելութեան աւարտի կապակցութեամբ դեսպան Աշոտ Յովակիմեանը հոկտեմբերի 4-ին հանդիպումներ է ունեցել Հունգարիայի նախագահ Պալ Շմիտի, խորհրդարանի նախագահ Լասլոյ Կեօւերի եւ ԱԳ նախարարութեան պէտքարտուղարի տեղակալ Պետեր Շտարայի հետ: Հանդիպումների ընթացքում հունգարական կողմն իր գոհունակութիւնն ու շնորհակալութիւնն է յայտնել դեսպան Յովակիմեանին Հունգարիայում ՀՀ դեսպանի պաշտօնում ծաւալած արդիւնաւէտ գործունէութեան համար` նշելով, որ Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ յարաբերութիւնները այդ տարիների ընթացքում դինամիկ զարգացում են ապրել եւ երկկողմ, եւ բազմակողմ ձեւաչափերում: Նախագահ Պալ Շմիտը բարձր գնահատեց դեսպանի դերը վերջին հինգ տարիների ընթացքում հայ-հունգարական յարաբերութիւնների դինամիկ զարգացման եւ ամրապնդման գործում: Նախագահ Շմիտը նշեց, որ մեծ նշանակութիւն է տալիս ԵՄ Արեւելեան գործընկերութեան ծրագրի իրականացմանը, եւ այդ շրջանակներում ակնկալում է նաեւ Հայաստանի հետ յարաբերութիւնների յետագայ զարգացում: Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլոյ Կեօւերը նոյնպէս գոհունակութիւն յայտնեց Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ ձեւաւորուած յարաբերութիւնների առնչութեամբ, ինչպէս նաեւ պարոն Յովակիմեանին պարգեւատրեց Հունգարիայի խորհրդարանի յուշամեդալով` ի նշան հայ-հունգարական խորհրդարանական համագործակցութեան ընդլայնման: Սլովակիայում դիւանագիտական առաքելութեան աւարտի կապակցութեամբ դեսպան Աշոտ Յովակիմեանը հոկտեմբերի 5-ին Բրատիսլաւայում հանդիպումներ է ունեցել Սլովակիայի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչութեան պետ դեսպան Եան Շօթի, ԱԳ նախարարութեան պէտքարտուղար Միլան Եժովիցայի եւ ԱԳՆ Արեւելեան Եւրոպայի, Հարաւային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային վարչութեան պետ Մարիան Եակուբոցիի հետ: Հանդիպումների ընթացքում սլովակեան կողմը բարձր է գնահատել Աշոտ Յովակիմեանի` Սլովակիայում ՀՀ դեսպանի պաշտօնում ծաւալած արդիւնաւէտ գործունէութիւնը` նշելով, որ Հայաստանի դեսպանն իր լուրջ ներդրումն է ունեցել տարբեր ձեւաչափերում երկկողմ յարաբերութիւնների զարգացման գործում: Սլովակիայի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչութեան պետ Եան Շօթը Հայաստանի դեսպանին յայտնել է, որ իր երկիրը կարեւորում է երկկողմ յարաբերութիւնների յետագայ ամրապնդումը, ինչպէս նաեւ իրաւապայմանագրային դաշտի ընդլայնման եւ փոխայցելութիւնների իրականացման անհրաժեշտութիւնը:
  -   Քաղաքական