Վրաստանը պատրաստվում է զարգացնել որսորդական զբոսաշրջությունը Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների հաշվին


Վրաստանը պատրաստվում է զարգացնել որսորդական զբոսաշրջությունը Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների հաշվին

  • 14-10-2011 17:49:52   |   |  Յօդուածներ
Վրաստանի կառավարութիւնը պատրաստւում է վճռական քայլերի դիմել` որսորդութիւնը եկամտաբեր առեւտրային ոլորտ վերածելու համար`հաշուի չառնելով այն կարգաւորող օրէնսդրական սահմանափակումների վերացման բնապահպանական հետեւանքները: Վրաստանի խորհրդարանի բնապահպանական յանձնաժողովն արդէն իսկ սկսել է քննարկել օրէնսդրական փոփոխութիւնները, որոնք թոյլ կը տան [Վրաստանում գրանցուած] բոլոր կենդանատեսակների եւ թռչունների արտօնագրուած որս կազմակերպել անգամ ազգային պարկերում եւ արգելոցներում: Բնապահպանական կազմակերպութիւններն արդէն իսկ դիմել էն խորհրդարանին`պահանջելով կասեցնել օրէնսդրական փոփոխութիւնների ընդունումը, որոնք, ըստ նրանց, վտանգում էն վրաստանեան արջերի, եղջերուների եւ կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչների գոյութիւնը: «Մենք կարծում ենք, որ օրէնսդրական փոփոխութիւնները խիստ բացասական արդիւնքներ էն ունենալու: Մասնաւորապէս, Կարմիր գրքում գրանցուած մի շարք կենդանիներ կյայտնուէն ոչնչացման սպառնալիքի տակ: Եթէ ազգային պարկերում որս կազմակերպելը թոյլատրուի, ապա Վրաստանում համարեա այլեւս տարածք չի պահպանուի, որտեղ վայրի կենդանիները կը կարողանան բազմանալ բնական պայմաններում», - նշւում է «Green Alternative» («կանաչ այլընտրանքէ) հասարակական կազմակերպութեան եւ «NACRESէ բնապահպանական կենտրոնի համատեղ յայտարարութեան մէջ: Բնապահպանների խօսքերով`օրէնսդրական փոփոխութիւնների եւ որսորդական զբօսաշրջութեան զարգացման արդիւնքում կարելի է կարճաժամկէտ կտրուածքով շահոյթ ակնկալել, սակայն երկարաժամկէտ կտրուածքով ոչնչացման եզրին կյայտնուէն այնպիսի կարեւորագոյն կենդանատեսակներ, ինչպիսիք էն բեզոարեան այծը, որի թուաքանակն աւելացել է միայն բնապահպանութեան ոլորտում կատարուած ներդրումների շնորհիւ: «Վայրի այծերի որսն օրինականացուելու է այն ժամանակ, երբ այս տեսակին պատկանող ընդամէնը մի քանի կենդանի է մնացել: Վայրի այծերի գլխաքանակն աւելացնելու համար արտասահմանից էն այս ցեղատեսակին պատկանող կենդանիներ ներմուծուել: Նշանակում է`որսորդը, վճարելով 100 լարի, կ'ոչնչացնի այն, ինչի վրայ միլիոններ էն ծախսուել», - դժգոհում է Կովկասի բնապահպանական Հկ-ների ցանցի ներկայացուցիչ Ռեզոյ Գեթիաշուիլին: Նրա խօսքերով`որսի կազմակերպման վերաբերեալ օրէնսդրական սահմանափակումների վերացման դէպքում, կը վտանգուի նաեւ բնապահպանութեան ոլորտին յատկացուող ֆինանսական օգնութիւնը, որը Վրաստանը ստանում է ԵՄ եւ Մակ-ի կողմից: Օրէնսդրական փոփոխութիւնների նախագծի հեղինակները`խորհրդարանի պատգամաւորներ Պաւլէ Կուբլաշուիլին, Կ'ախաբէր Անջափարիձէն եւ Զուիադ Կ'ուկաւան պնդում էն, որ այն չի հակասում Վրաստանի միջազգային պարտաւորութիւններին: «Օրէնքի վերանայման հիմնական նպատակը որսի կազմակերպման ընթացակարգը պարզեցնելն է, ինչը [եկամտաբեր կը լինի] եւ թոյլ կը տայ աւելացնել մատուցուող հանրային ծառայութիւնների քանակը», - նշւում էր օրէնսդրական նախագծին կից ներկայացուող պարզաբանման մէջ: Ինչ վերաբերում է ընդդիմադիր կուսակցութիւններին, ապա առ այսօր վերջիններս դէմ չէն արտայայտուել օրէնսդրական փոփոխութիւններին, իսկ նրանց անդամներից ոմանք անգամ այդ առաջարկները որպէս առաջխաղացում էն բնորոշել: «Որսորդական զբօսաշրջութիւնը 10 անգամ աւելի շահաւէտ կը լինի Վրաստնի համար, քան սովորական զբօսաշրջութիւնը: Բազում անիմաստ սահմանափակումներ կան, եւ էս ուրախ եմ, որ խորհրդարանը ներկայում գիտակցում է այս օրէնսդրական փոփոխութիւնների անհրաժեշտութիւնը», - ասում է «Արդիւնաբերութիւնը կը փրկի Վրաստանը» կուսակցութեան առաջնորդ Գոգի Թօփաձէն, որը նաեւ որսորդական կազմակերպութիւն սեփականատէր է: Սակայն այս կարծիքը ոչ բոլորն էն կիսում: Որսորդական արտօնագրերի տրամադրմամբ եւ որսորդական համայնքի շահերը ներկայացնող «որսորդների միութեանէ անդամ Գոգիտայ Լոբիձէն զարմանում է, թէ ինչու էն իշխանութիւնները պատրաստւում թոյլատրել արգելոցներում բնակուող կենդանիների որս իրականացնել: «Նոյնիսկ առանց օրէնքի առկայութեան, փորձառու որսորդները գիտեն, որ պէտք է պահպանել այնպիսի հազուագիւտ կենդանատեսակները, ինչպիսիք էն լեռնային վայրի այծերը: Օրէնքն առ այսօր զսպում էր որսագողներին, իսկ ի՞նչ կը լինի այժմ: Եթէ վճարում էս, ուրեմն կարող էս ուզածդ անել»՞, - տարակուսում է նա: Զուրա անունով որսորդներից մէկն իր հերթին ասում է, որ գործող օրէնքն իսկապէս փոփոխութիւնների կարիք ունի, սակայն առաջարկուող փոփոխութիւնները չափազանց հեռուն էն գնում: «Գայլերը կարող էն ընտանի կենդանիներին ոչնչացնել վրացական գիւղերում, բայց մարդիկ ոչինչ չէն կարող անել, որովհետեւ գայլերի որսն արգելւում է եւ պատժւում բարձր տուգանքներով: Ի հարկէ, այս ամէնը պէտք է փոխել: Լաւ կը լինէր, որ եղջերուների որսը թոյլատրէին: Սակայն նման որոշումները պէտք է ընդունուէն`բնապահպանական եւ հանրային շահերից ելնելով, ոչ թէ միս կամ փող ձեռք բերելու համար», - ասում է նա: «Green Alternative» («Կանաչ այլընտրանք») վրաստանեան հասարակական կազմակերպութիւնը համամիտ է որսորդների հետ`նշելով, որ օրէնսդրական փոփոխութիւնների պատճառով շրջակայ միջավայրը վերածուելու է առեւտրային ոլորտի: Կազմակերպութեան համակարգող Իրակլի Մաչարաշուիլին նշում է, որ օրէնսդրական առաջարկի դրական արդիւնքը կը լինէր այն, որ վճռական քայլեր կը ձեռնարկուէին որսագողութեան դէմ: Այնուամենայնիւ, նրա խօսքերով, այս փոփոխութիւնների առաւել հաւանական արդիւնքը վերահսկողութեան պակասն է լինելու: Մաչարաշուիլին, սակայն, նշում է նաեւ, որ օրէնսդրական նախագծի հետ համատեղ ներկայացուած փաստաթղթերը վկայում էն այն մասին, որ փոփոխութիւնները յաւելեալ ծախսեր չէն պահանջի, եւ վտանգուած կենդանատեսակների որսը կը վերահսկուի Վրաստանի բնապահպանութեան նախարարութեան կողմից: Նոյն նախարարութիւնը վերջերս զրկուել էր իր մի շարք լիազօրութիւններից, իսկ նրա շրջանակներում գործող բնապահպանական տեսչութիւնը փակուել է 3 ամիս առաջ (Տեբս «Վրաստան. բնապահպանութեան նախարարութեան իրաւասութիւնները խիստ կրճատւում են» յօդուածը): «որսորդութիւնն իրականում չի վերահսկուի: Պարզապէս ոչ ոք չկայ, որ այդ վերահսկողութիւնն իրականացնիէ, - ասում է Մաչարաշուիլին: Նաթիայ Կ'ուպրաշուիլի, Վրաստանի շրջանային հեռարձակողների միութեան գործադիր տնօրէն Յօդուածն արտատվպում է Պատերազմի եւ խաղաղութեան լուսաբանմանինստիտուտի «Կովկասեան լրատու» պարբերականից, (www.iwpr.net)
  -   Յօդուածներ