ՌԱՀՀԿ երիտասարդական դպրոցը թեւակոխեց դասընթացների նոր շրջափուլ


ՌԱՀՀԿ երիտասարդական դպրոցը թեւակոխեց դասընթացների նոր շրջափուլ

  • 14-10-2011 20:17:49   | Հայաստան  |  Քաղաքական

Հոկտեմբերի 14-ին Ռազմավարական եւ ազգային հետազօտութիւնների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցում դասընթացների երկրորդ շրջափուլի մեկնարկը տրուեց «քաղաքացիական հասարակութեան դերը ժողովրդավարութեան կայացման գործընթացումէ թեմայով դասախօսութեամբ, որը «Քաղաքացի-հասարակութիւն-պետութիւն» եռամիասնութեան տիրոյթում ներկայացրեց «ժողովրդավարութիւն յանուն զարգացմանէ»հասարակական կազմակերպութեան նախագահ Արմէն Գրիգորեանը: Սեպտեմբերի 16-ից ՌԱՀՀԿ երիտասարդական դպրոցն անվճար հիմունքներով անցկացնում է սեմինար-դասընթացների շարք, որին կարող է մասնակցել հասարակական-քաղաքական խնդիրներով հետաքրքրուող ցանկացած ոք` ազատ ունկնդրի կարգավիճակով:
  -   Քաղաքական