Սերժ Սարգսեան. «մենք կողմնակից ենք, որ համագործակցութիւնը Ապհ-ի շրջանակներում յետագայում էլ զարգանաէ


Սերժ Սարգսեան. «մենք կողմնակից ենք, որ համագործակցութիւնը Ապհ-ի շրջանակներում յետագայում էլ զարգանաէ

  • 14-10-2011 20:35:32   | Հայաստան  |  Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսեանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Անկախ պետութիւնների համագործակցութեան մասնակից պետութիւնների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի մասնակիցներին: Ողջունելով նրանց` Նախագահը նշել է, որ 2011թ. Ապհ-ի համար յոբելեանական է. բոլոր պետութիւնները տօնում էն իրենց անկախութեան 20-ամեակը, ինչպէս նաեւ միասին նշում` Համագործակցութեան ձեւաւորման 20-րդ տարեդարձը: Հանրապետութեան ղեկավարի համոզմամբ, Ապհ-ն անցած երկու տասնամեակի ընթացքում կայացել է իբրեւ ինքնատիպ տարածաշրջանային միջպետական կազմակերպութիւն` իր փոխգործակցութեան մեխանիզմներով, կանոնակարգող մարմիններով: Սերժ Սարգսեանը բարձր է գնահատել Համագործակցութեան մասնակից պետութիւնների ներքին գործերի նախարարների խորհրդի գործունէութիւնը, որը, Նախագահի խօսքով, դարձել է գործուն եւ պետութիւններին մտահոգող շատ որոշակի խնդիրների լուծմանը նպատակաուղղուած մեխանիզմ: «մենք կողմնակից ենք, որ համագործակցութիւնը Ապհ-ի շրջանակներում յետագայում էլ զարգանայ: Օրակարգը, որը դուք քննարկել էք երեւանեան խորհրդի այսօրուայ նիստում եւ այն հարցերը, որոնք քննարկման արդիւնքում լուծումներ էն ստացել, մեզ համար եւս կարեւոր ենէ,- ասել է Նախագահ Սարգսեանը: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, հանդիպման մասնակիցները Նախագահ Սերժ Սարգսեանին ներկայացրել էն ԱՊՀ անդամ պետութիւնների տարածքում կազմակերպուած յանցաւորութեան եւ յանցագործութիւնների այլ վտանգաւոր տեսակների դէմ պայքարի ուղղութեամբ խորհրդի նիստում ընդունուած որոշումները: Համագործակցութեան մասնակից պետութիւնների ՆԳ նախարարները կարեւորել եւ արդիւնաւէտ էն համարել խորհրդի շրջանակներում իրականացուող աշխատանքը` այդ տեսանկիւնից բարձր գնահատելով նաեւ Հայաստանի ոստիկանութեան ակտիւ գործունէութիւնը:
  -   Քաղաքական