Ձերբակալուել է զինուորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ, բժշկական ծառայութեան մայոր


Ձերբակալուել է զինուորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ, բժշկական ծառայութեան մայոր

  • 18-10-2011 12:33:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ զինուորական դատախազութեան, Ոստիկանութեան քրէական հետախուզութեան գլխաւոր վարչութեան եւ ՊՆ իրաւապահ մարմինների համատեղ օպերատիւ աշխատանքների արդիւնքում ՀՀ քրէական օրէնսգրքի 311 յօդուածի 3-րդ մասի 3-րդ կէտով նախատեսուած յանցագործութեան կասկածանքով /քաղաքացուց 2000 ԱՄՆ դոլլար կաշառք վերցնել/ հոկտեմբերի 17-ին ձերբակալուել է ՀՀ ՊՆ Երեւանի կայազօրի զինուորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ, բժշկական ծառայութեան մայոր Վաղինակ Յովհաննիսեանը: Ըստ ՀՀ ՊՆ քննչական ծառայութեան մամլոյ վարչութեան, կատարւում է նախաքննութիւն:
  -   Մամլո հաղորդագրություն