Արթուր Սաքունց.«Անհրաժեշտ է մեծ ուշադրութիւն դարձնել Հայաստանում վկաների պաշպանութեանը»»


Արթուր Սաքունց.«Անհրաժեշտ է մեծ ուշադրութիւն դարձնել Հայաստանում վկաների պաշպանութեանը»»

  • 18-10-2011 14:37:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ԷԱՀԿ զեկոյցը կոչ է անում բարելաւել վկաների պաշտպանութիւնը Հայաստանում Հոկտեմբերի 18-ին երեւանում ԵԱՀԿ աջակցութեամբ հանրութեանը ներկայացուած ուսումնասիրութեան թեման էր` վկաների պաշտպանութեան միջազգային չափորոշիչները, նախաքննութեան եւ դատաքննութեան ընթացքում կիրառուող պաշտպանութեան միջոցները եւ վկաների պաշտպանութեան բարելաւման գործնական առաջարկները: Ուսումնասիրութիւնը ներկայացնում է միջազգային չափորոշիչների եւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի նախադէպային իրաւունքի համատեքստում` ազգային օրէնսդրական մանրակրկիտ վերլուծութիւն եւ գործնական իրականացման ամփոփ նկարագիր: Այն պատրաստուել է Հելսինկեան քաղաքացիական ասամբլէայի Վանաձորի գրասենեակի կողմից` ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի աջակցութեամբ: «Վկայի` առանց ահաբեկման վախի ցուցմունք տալու կամ իրաւապահ մարմինների հետ համագործակցելու կարողութիւնը կենսական է` օրէնքի գերակայութիւնն երաշխաւորելու համար», _ ասաց ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի մարդու իրաւունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը. «Այն յանցագործութիւնների բացայայտման էական գործօն է»: Հելսինկեան քաղաքացիական ասամբլէայի Վանաձորի գրասենեակի նախագահ Արթուր Սաքունցը յաւելեց. «Անհրաժեշտ է աւելի մեծ ուշադրութիւն դարձնել Հայաստանում վկաների պաշպանութեանը, ինչպէս նաեւ երաշխաւորել, որ նրանց իրաւունքներն ըստ պատշաճի յարգուեն: Այս ուսումնասիրութիւնն օգտակար է` բացայայտելու այս ոլորտում առկայ խնդիրները: Հայաստանում վկաների պաշտպանութեան համակարգի բարելաւումը կը բարձրացնի վկաների վստահութիւնը քրէական արդարադատութեան համակարգի նկատմամբ եւ ըստ այդմ կ'օգնի կանխել մարդու իրաւունքների խախտման դէպքերն ու կոռուպցիոն դրսեւորումները»: Զեկոյցում ներկայացուած առաջարկները ներառում են` անվճարունակ վկաների համար հնարաւորութիւն` օգտուելու հանրային պաշտպանի ծառայութիւնից, անհրաժեշտութեան դէպքում վկաների պաշտպանութեան միջոցների կիրառման շրջանակների ընդլայնում, եւ վկաների` քննչական բաժիններ այցելութիւնների արձանագրում: Առաջարկութիւնները հիմնուած են քննիչների եւ փաստաբանների հարցումների ուսումնասիրութեան արդիւնքների վրայ, ինչպէս նաեւ փաստաբանների կողմից աւարտուած գործերի վերլուծութիւնների: Այցելութիւններ են կատարուել նաեւ Շիրակի, Լոռու եւ Տաւուշի մարզերի ոստիկանութեան բաժիններ` դիտորդելու դատավարական իրաւունքների պաշտպանութիւնը: Զեկոյցի Էլեկտրօնային տարբերակը տեղադրուած է հետեւեալ կայքէջում` http://www.osce.org/yerevan/83916. Լրացուցիչ տեղեկատուութեան համար խնդրում ենք դիմել ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի մամուլի եւ հանրային կապերով պատասխանատու Գոհար Աւագեանին հետեւեալ հեռախօսահամարներով` 22 96 10 / 11/12/13/14 նրք. 5406, բջջ.` (091) 436389: Լիանա Գեօզալեան – People in Need Չեխական կազմակերպութեան հայաստանեան ներկայացուցչութեան PR-պատասխանատու, Էլ. փոստ` liana_gyozalyan@mail.ru Յայտարարւում է «ճամպրուկ» միգրացիոն հիմնախնդիրների վերաբերեալ լրագրողական ամենամեայ մրցոյթը
  -   Մամլո հաղորդագրություն