Կանաչ ակցիայ «SOS Սեւան»


Կանաչ ակցիայ «SOS Սեւան»

  • 19-10-2011 14:39:14   | Հայաստան  |  Հասարակութիւն

Հոկտեմբերի 19-ին հհ նախագահի նստավայրի մօտից մեկնարկեց «SOS Սեւանէ կանաչ ակցիան: Ակցիան ուղղուած է Սեւանայ լճի աւազանում` Սոտքում, «GeoProMining Goldէ ընկերութեան կողմից ջարդող-տեսակաւորող համալիրի անօրինական տեղակայման դէմ: Ակցիայի մասնակիցներն իրենց յայտարարութիւնը ուղղեցին ՀՀ նախագահին, Գեղարքունիքի մարզպետարանին, ապա ուղեւորուեցին Սոտք: «SOS Սեւան» կանաչ ակցիայի մասնակիցների յայտարարութիւնում մասնաւորապէս ասուած է. «Հայաստանում իր գործունէութեան հէնց սկզբից «GeoProMining Gold» ընկերութիւնը մտադրութիւն յայտնեց Արարատից ոսկու կորզման ֆաբրիկան տեղափոխել Սոտք` խախտելով «սեւանայ լճի մասին» ՀՀ օրէնքը: օրէնք, որը Սեւանը պաշտպանում է լճի համար վնասակար արտադրական ձեռնարկութիւնների ազդեցութիւնից: Երկու տարի շարունակ հասարակութիւնը պայքարեց ընկերութեան ծրագրերի դէմ` յայտարարելով SOS Սեւան: Միայն երկրի նախագահի 2009թ. աշնանը դրսեւորած քաղաքական կամքի արդիւնքում Սոտքում ոսկու կորզման արտադրութեան կառուցման նախագիծը փակուեց: Երկու տարի անց ընկերութիւնը վերսկսել է իր ծրագրերի իրագործումը: Այլեւս քննարկում չկայ բարձրաստիճան չինովնիկների եւ գիտական ինստիտուտների հետ, չկան նաեւ պաշտօնական փաստաթղթեր: 2011թ. մարտին առանց որեւէ թոյլատրող փաստաթղթի, առանց բնապահպանական փորձաքննութեան անցկացման, հրաժարուելով մասնակցել Սոտք գիւղում տեղի ունեցած հասարակական լսումներին, անտեսելով երկրի օրէնքները եւ առաջին հերթին «սեւանայ լճի մասինէ ՀՀ օրէնքը, «GeoProMining Goldէ ընկերութիւնը Սեւանայ լճի աւազանում` Սոտքում, կառուցեց ջարդող-տեսակաւորող համալիր: Չնայած նրան, որ ՀՀ նախագահին առընթեր Սեւանայ լճի հիմնահարցերի յանձնաժողովի շրջանակներում ստեղծուած մոնիտորինգային խումբը ընկերութեան գործողութիւններին ծայրայեղ բացասական գնահատական տուեց, չնայած Սոտքի հասարակական լսումների մասնակիցների` այդ անօրինութեանը վերջ տալու մասին դիմումին` ուղղուած բոլոր պատասխանատու մարմիններին, իրաւասու մարմինների կողմից համարժէք պատասխան ռէակցիայ չհետեւեց: Մենք ունենք համազգային եւ պետական արժէք` Սեւանայ լիճ: Սոտքում կառուցուած նոր արտադրամասը բազմիցս աւելացնում է ոսկու կորզումից յետոյ ապարներում պարունակուող ծանր եւ տոքսիկ տարրերով, մկնդեղով, անտիմոնով, պիրտով Սեւանայ լճի աղտոտման ռիսկերը: Մանրացուած տեսքով այդ տարրերը հեշտութեամբ վերածւում են տոքսիկ միացութիւնների եւ տարածւում շրջակայ միջավայրում, ապա թափանցում Սեւանայ լիճ: ընկերութեան գործունէութեան աւարտից յետոյ այդ վայրում կը մնայ 100 միլիոն տոննա ապար, եւ որոշակի ժամանակ անց Սեւանը ոչ թէ կը մնայ որպէս 34 միլիարդ խմ քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար, այլ կը վերածուի Սոտքի արտադրութեան պոչ լճի: Ընկերութիւնը հաստատակամ է իր ծրագրերում, քանի որ արդէն զբաղւում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի վերազինմամբ, հզօրութեան աւելացմամբ: Յայտարարում է, որ դրա համար օգտագործում է նոր տեխնոլոգիաներ: բայց ամենանոր տեխնոլոգիան Սոտքի անօրինական արտադրամասն է` վերոնշեալ ջարդող-տեսակաւորող համալիրը: Պետական չինովնիկներից ոչ ոք պատասխանատուութիւն չի կրում Սեւանի էկոհամակարգի պահպանութեան համար` ոչ նրա համար, որ Սեւանայ լճից անհետացել են ձկների արդիւնագործական պաշաները, ոչ լեռնահանքային ձեռնարկութիւնների անօրինական գործունէութեան համար, ոչ նրա համար, որ շարունակւում է քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարի աղտոտման գործընթացը: Մենք` SOS Սեւան նախաձեռնող խումբը, պահանջում ենք, որպէսզի ՀՀ բնապահպանութեան նախարարութեան բնապահպանական պետական տեսչութիւնը ստուգումներ անցկացնի Սեւանի վերաբերեալ ահազանգների հիման վրայ եւ հասարակայնութեանը ներկայացնի համապատասխան ակտերը: Պահանջում ենք, որպէսզի պետական մարմինները միջոցներ ձեռնարկեն անօրինաբար կառուցուած համալիրի ապամոնտաժման ուղղութեամբ եւ պատժեն «GeoProMining Goldէ ընկերութեանը` ՀՀ ազգային օրէնսդրութեան խախտման համար: Պահանջում ենք, որպէսզի ՀՀ բնապահպանութեան նախարար Արամ Յարութիւնեանը եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանը, որոնց ստորագրութիւններն են դրուած Սեւանայ լճի ջրահաւաք աւազանում գործող լեռնահանքային ընկերութիւններին թոյլատրող փաստաթղթերի վրայ, դադարեցնեն այդ ընկերութիւնների գործունէութիւնը մինչեւ մոնիտորինգ չանցկացուի` պարզելու նրանց գործունէութեան համապատասխանութիւնը «սեւանայ լճի մասինէ ՀՀ օրէնքի դրոյթներին: մասնաւորապէս խօսքը «GeoProMining Goldե-ի, «գեգամէտ Պլիւսե-ի, որը Սեւանայ լճի ափից ընդամէնը 2 կմ հեռաւորութեան վրայ զբաղւում է քրոմ պարունակող հանքանիւթի վերամշակմամբ, եւ Արդանիշի թերակղզու իւրայատուկ կենսաբազմազանութեամբ հարուստ բնական լանդշաֆտը ոչնչացնող «միկայ Ցեմենտ»-ի մասին է: Մենք դիմում ենք բոլոր քաղաքական կուսակցութիւններին եւ մեր երկրի քաղաքացիներին: չկայ Սեւան, չկայ եւ Հայաստան: Մոռացէք քաղաքական եւ այլ տարաձայնութիւնների մասին, միացէք մեզ` փրկենք Սեւանը»:
  -   Հասարակութիւն