Կալիֆորնիայի «Սրբոց Նահատակաց Ֆերահեան ազգային վարժարան»-ի փոխտնօրէնն ու ուսուցչուհին այցելել են ՀՀ Սփիւռքի նախարարութիւն


Կալիֆորնիայի «Սրբոց Նահատակաց Ֆերահեան ազգային վարժարան»-ի փոխտնօրէնն ու ուսուցչուհին այցելել են ՀՀ Սփիւռքի նախարարութիւն

  • 01-06-2011 19:08:58   | Հայաստան  |  Հասարակութիւն
Յունիսի 1-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւն այցելեցին Կալիֆորնիայի ,սրբոց Նահատակաց Ֆերահեան ազգային վարժարանե-ի փոխտնօրէն, հայերէն բաժնի պատասխանատու Վարդգէս Նալբանդեանը եւ հայոց լեզուի ուսուցչուհի Անի Բաթիրլեանը: Քննաշրջանի աւարտից յետոյ նրանք կազմակերպել են վարժարանի աշակերտների այցելութիւնը Հայրենիք, ինչը հնարաւորութիւն է ընձեռում հաղորդակից լինելու հայկական ազգային, պատմամշակութային արժէքներին` մեծապէս նպաստելով աշակերտների ազգային ոգու ձեւաւորմանը: ՀՀ սփիւռքի նախարարարութեան Ամերիկայի հայ համայնքների հետ կապերի վարչութեան Հիւսիսային Ամերիկայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Գայիանէ Դաբաղեանը ներկայացրեց նախարարութեան կրթական, մշակութային ծրագրերը: Նա հիւրերին ծանօթացրեց նաեւ նախարարութեան <<Արի տունէ>> ծրագրին եւ դրանում 2011թ. կատարուած փոփոխութիւններին: Հանդիպման ընթացքում քննարկուեցին ՀՀ սփիւռքի նախարարութեան ծրագրերին ակտիւ մասնացելու եւ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարաւորութիւնները:
  -   Հասարակութիւն