«Բանակն իրականում» նախաձեռնող խումբ. ՀՀ իշխանութիւնները հայկական բանակում տիրող իրավիճակին համարժէք արձագանքելու փոխարէն փորձում էն լռեցնել քաղաքացիական ակտիւիստներին


«Բանակն իրականում» նախաձեռնող խումբ. ՀՀ իշխանութիւնները հայկական բանակում տիրող իրավիճակին համարժէք արձագանքելու փոխարէն փորձում էն լռեցնել քաղաքացիական ակտիւիստներին

  • 21-10-2011 00:23:57   | Հայաստան  |  Հասարակութիւն

Հոկտեմբերի 20-ին «Բանակն իրականում» նախաձեռնող խումբը տարածել է յայտարարութիւն` Վարդգէս Գասպարիի ձեռբակալութեան կապակցութեամբ, ոեւում ասուած է. «2011թ. հոկտեմբերի 20-ին «Բանակն իրականում» հասարակական նախաձեռնութեան անդամները ՀՀ կառավարութեան շէնքի առջեւ հայկական բանակում զոհուած զինծառայողների ծնողների հետ համատեղ կազմակերպել էն բողոքի ցոյց, որն ընթացել է խաղաղ մինչեւ այն պահը, երբ ՀՀ կառավարութեան շէնքից դուրս է եկել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսեանը եւ փորձել խոչընդոտել միջոցառումը` հրելով ցուցարարներին եւ վնասելով ցուցապաստառը: Ցոյցի միւս մասնակիցների կողմից հնչել էն բացականչութիւններ, որով արտայայտուել է նրանց վերաբերմունքը ոստիկանապետի բռնարարքի նկատմամբ: Ի պատասխան հնչեցուած կարծիքների` ոստիկանապետ Ալիկ Սարգսեանը արձագանքել է յանձնարարականով` մեկուսացնել ցուցարար Վարդգէս Գասպարիին: Ալիկ Սարգսեանի հեռանալուց շուրջ 15-20 րոպէ անց, մօտաւորապէս ժամը 12:15-ին, մի խումբ ոստիկաններ Վ.Գասպարիին «հրաւիրել ենէ ոստիկանութիւն, սակայն նա մերժել է` պահանջելով ներկայացնել օրինական հիմքեր: Այնուհետեւ, ոստիկանական խումբը, հրելով Վ.Գասպարիին շրջապատող քաղաքացիներին, նրան բռնութեամբ տեղափոխել է ոստիկանական մեքենայ եւ տարել ոստիկանութեան Կենտրոնի վարչութիւն: Առնուազն երեք ժամ այնտեղ պահելուց յետոյ, նրան տեղափոխել էն ոստիկանութեան կենտրոնի վարչութեան քննչական բաժին, որտեղ երեկոյեան 20:00-ի շրջանում կազմուել է ձերբակալման մասին արձանագրութիւն: Վ.Գասպարին ներգրաւուել է որպէս կասկածեալ եւ նրան առաջադրուել է մեղադրանք ՀՀ քրէական օրէնսգրքի 258-րդ յօդուածի (խուլիգանութիւն) 1-ին մասի եւ 316-րդ յօդուածի (իշխանութեան ներկայացուցչի) 1-ին մասի յատկանիշներով: Յարկ է նշել, որ ականատեսների պատմութիւններն ու տեսանիւթերը վկայում էն, որ Վ.Գասպարիի կողմից հասարակական կարգը չի խախտուել, հասարակութեան նկատմամբ անյարգալից վերաբերմունք ցոյց չի տրուել, իշխանութեան ներկայացուցչի կամ նրա մերձաւոր ազգականի նկատմամբ կեանքի կամ առողջութեան համար բռնութիւն չի գործադրուել եւ դա գործադրելու սպառնալիք չի եղել: Դրան հակառակ, ՀՀ հանրային հեռուստատեսութիւնը, հերթական անգամ օգտագործուելով իշխանութիւնների կողմից, խեղաթիւրում է իրականութիւնը, տարածում ապատեղեկատուութիւն ու ծաւալում հակաքարոզչութիւն հասարակական կառոյցների վերաբերեալ: Դարձեալ, Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները հայկական բանակում տիրող իրավիճակին համարժէք արձագանքելու, բանակային յանցագործութիւնները վերացնելու ու մեղաւորներին բացայայտելու եւ պատժելու ուղղութեամբ քայլեր ձեռնարկելու փոխարէն փորձում էն լռեցնել քաղաքացիական ակտիւիստներին, որոնք բարձրաձայնում էն հիմնախնդիրները: Դատապարտում ենք իշխանութիւնների կողմից սանձազերծուած արշաւը քաղաքացիական հասարակութեան կառոյցների դէմ ու հանրային ռեսուրսի` հեռուստատեսութեան չարաշահումը եւ գնահատում այն որպէս կոպիտ ոտնձգութիւն Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութեամբ, օրէնքներով եւ միջազգային պայմանագրերով մեզ ընձեռուած միաւորումների, հաւաքների եւ արտայայտման ազատութիւնների ու իրաւունքների նկատմամբ: Յիշեցնում ենք մեր երկրի իշխանութիւններին եւ, մասնաւորապէս, ՀՀ ոստիկանապետ Ա.Սարգսեանին, որ մեր նշուած իրաւունքների խոչընդոտումը քրէօրէն հետապնդելի է ՀՀ քրէական օրէնսգրքի հետեւեալ յօդուածների համաձայն. յօդուած 143. Քաղաքացիների իրաւահաւասարութիւնը խախտելը, յօդուած 161. Միաւորումներ (հասարակական կամ արհեստակցական միութիւններ) կազմելու կամ կուսակցութիւններ ստեղծելու իրաւունքի իրականացմանը կամ դրանց գործունէութեանը խոչընդոտելը, յօդուած 163. Հաւաքներ անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելը»:
  -   Հասարակութիւն