Դեսպան Կարապետեանը այցելել է Իտալիայի Լացիոյ նահանգ


Դեսպան Կարապետեանը այցելել է Իտալիայի Լացիոյ նահանգ

  • 21-10-2011 11:06:46   |   |  Քաղաքական

Հոկտեմբերի 19-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետեանը այցելեց Լացիոյ նահանգի Չիւիտաւեկկիայ /Civitavecchia/ քաղաքը, որը հանդիսանում է Իտալիայի կարեւորագոյն ծովային նաւահանգիստներից մէկը: ՀՀ դեսպանն այցելեց քաղաքում գտնուող եւ նահանգի «Յունիսեֆ-ի դեսպան» տիտղոսը կրող միակ` Անտօնիոյ դէ Կ'ուրտիսի անուան միջնակարգ դպրոց: Յատկանշական է, որ ընթացիկ տարում Չիւիտաւեկկիայի դպրոցի «քոյր դպրոցէ էր յայտարարուել Երեւանի Մարի Իզմիրլեանի անուան մանկատունը: Հանդիպմանն աշակերտները պատրաստել էին երաժշտական ծրագիր, որից յետոյ Եւրախորհրդարանի նախկին պատգամաւոր, քաղաքապետ Ալեսսանդրոյ Բատտիլոկիոն /Alessandro Battilocchio/ ներկայացրեց ընթացիկ ամռանը Երեւան այցելութեան տեսանիւթը: Դեսպանը դպրոցի սաներին փոխանցեց Երեւանի իրենց ընկերների ողջոյնները եւ խոստացաւ բարեկամութիւնը սերտացնելու նպատակով փախայցելութիւններ կազմակերպել` յատուկ շեշտելով մանուկ հասակում հաստատուած ընկերութեան ամրութիւնն ու առաւելութիւնը, որը պահպանւում է ողջ կեանքի ընթացքում: Դեսպանը դպրոցականներին տեղեկացրեց, որ Հայաստանի դպրոցներում որպէս ուսումնական ծրագիր ընդգրկուել է ճատրակը, որը աշխարհի ամենահին եւ իմաստուն խաղերից մէկն է, եւ Չիւիտաւեկկիայի դպրոցին նուիրեց Հայաստանի քարերից պատրաստուած ճատրակ: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան եւ հետ կապի վարչութիւնից, այնուհետեւ դեսպանը այցելեց Լացիոյ նահանգի Տոլֆայ /Tolfa/ քաղաք, ուր հանդիպում ունեցաւ քաղաքապետ Լուիջի Լանդիի /Luigi Landi/ հետ: Հանդիպմանը երկուստէք կարեւորուեց ապակենտրոնացուած համագործակցութեան զարգացումը` այն դիտարկելով երկկողմ յարաբերութիւնների առաւել զարգացման եւ խորացման հիմք:
  -   Քաղաքական