Նոր նշանակումներ


Նոր նշանակումներ

  • 21-10-2011 16:20:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառոյցներում եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում կատարուել են նոր նշանակումներ: Սիւնեաց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Զաւէն աբեղայ Եազիչեանն ազատուել է իր պարտականութիւններից եւ ծառայութեան նշանակուել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Տ. Մակար վարդապետ Յակոբեանը, ազատուելով Ս. Գայիանէ վանքի վանահօր պարտականութիւններից, ծառայութեան է կոչուել Սիւնեաց թեմում` որպէս առաջնորդական տեղապահ: Ըստ մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկատուական Համակարգի մամլոյ հաղորդագրութեան, մայր Աթոռի միաբան Տ. Յարութիւն աբեղայ Կիրակոսեանը նշանակուել է Հառիճավանքի ընծայարանի տեսուչ: Տ. Կորիւն աբեղայ Առաքէլեանը, ազատուելով Շիրակի թեմում ստանձնած պարտականութիւններից, հոգեւոր իր ծառայութիւնը կը շարունակի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
  -   Մամլո հաղորդագրություն