Այսուհետ` «ՀՊՄՀ-ի Գարի Քեօսայեանի ջազ-քառեակ»


Այսուհետ` «ՀՊՄՀ-ի Գարի Քեօսայեանի ջազ-քառեակ»

  • 24-10-2011 15:30:05   | Հայաստան  |  Մշակոյթ
Հանրայայտ ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քեօսայեանի ջազ-քառեակը այսուհետ կը կոչուի «Հայկական պետական մանկավարժական համալսարանի Գարի Քեօսայեանի ջազ քառեակ»: Քառեակի համերգով սկիզբ դրուեց նոր պայմանագրային համագործակցութեան`ամիսը երկու անգամ մանկավարժական համալսարանի ուսանողներն ու պրոֆէսորադասախօսական կազմը հնարաւորութիւն կ'ունենայ ունկնդրելու Հպմհ-ի Գարի Քեօսայեանի ջազ-քառեակի համերգները: «Ստանալով համագործակցութեան առաջարկ` համաձայնեցի, քանի որ այս համալսարանում տեսնում են պոտենցիալ եւ շատ մեծ ակնկալիքներ ունեմ: Կարծում եմ, կը ստանանք ցանկալի արդիւնք. ուսանողներից ոմանք նաեւ կ'ընդգրկուեն մեր խմբում»,- ասաց Գարի Քեօսայեանը: Խօսելով դասական երաժշտութեան եւ յատկապէս ջազի մասին Քեօսայեանն ընդգծեց. «Հայաստանում չի պրորպագանդւում բարձրաճաշակ երաժշտութիւնը: Դրա փոխարէն հեռուստաեթերից հնչում է անմակարդակ, ռաբիս եւ անորակ երաժշտութիւն: Դա հայ ժողովրդի հանդէպ թշնամութիւն է, մեր երիտասարդութիւնը պահանջ ունի լաւ երաժշտութեան»: Կարեւորելով բուհի մանկավարժական կադրեր պատրաստելու առաքելութիւնը` Գարի Քեօսայեանն աւելացրեց. «Ապագայ մանկավարժները շատ կարեւոր գործ են անում, ես կը ցանկանայի, որ նրանք նախեւառաջ լինէին շատ գրագէտ եւ յետագայում իւրաքանչիւր երեխայի դաստիարակեն ինչպէս սեփականին»: Այս անգամ համերգի հիւրերն էին փորձի փոխանակման եւ համագործակցութեան շրջանակներում արդէն մէկ շաբաթ մանկավարժական համալսարանում գտնուող Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի 11 փորձագէտներ:
  -   Մշակոյթ