Սան Պաուլոյում բացուել է Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդէսը


Սան Պաուլոյում բացուել է Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդէսը

  • 25-10-2011 13:33:46   |   |  Մշակոյթ

Հոկտեմբերի 22-ին Սան Պաուլոյի 35-րդ Միջազգային կինոփառատօնի շրջանակներում տեղի է ունեցել հայ ականաւոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կիրառական աշխատանքների ցուցահանդէսի բացումը, որին մասնակցել են Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարեանը, նահանգային եւ քաղաքային կառավարութեան անդամներ, մտաւորականներ, բրազիլահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ: Կինոփառատօնում ցուցադրուել են Փարաջանովի հեղինակած ժապաւէնները, ինչպէս նաեւ նրա մասին պատմող վաւերագրական ֆիլմեր: Ցուցահանդէսին զուգահեռ ներկայացուել են հայ լուսանկարիչ, Երեւանի Փարաջանովի թանգարանի տնօրէն Զաւէն Սարգսեանի` Հայաստանի մասին պատմող լուսանկարները: Միջոցառումը լայնօրէն լուսաբանուել է բրազիլական մամուլով եւ հեռուստատեսութեամբ, որոնք աշխարհահռչակ կ'ինոգործչի աշխատանքների ցուցադրումը գնահատել են որպէս Սան Պաուլոյի մշակութային կեանքի հոկտեմբեր ամսուայ ամենակարեւոր միջոցառումը:
  -   Մշակոյթ