Արաբկիր վարչական շրջանի մի մասը երկրորդ անգամն ջրազրկուել էր բնակիչների կողմից


Արաբկիր վարչական շրջանի մի մասը երկրորդ անգամն ջրազրկուել էր բնակիչների կողմից

  • 27-10-2011 12:20:24   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Հոկտեմբերի 27-ին կրկին ջրազրկուել էր մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի մի մասը: «Երեւան Ջուր» ընկերութեան աշխատակիցները պարզել են`Յովսէփ Էմին եւ Արամ Խաչատրեան փողոցների խաչմէրուկում գտնուող դիտահորում բնակիչները հերթական անգամ պտտել են ջրի հոսքը կարգաւորող փականները: Հորում տեղակայուած հիմնական հանգոյցների միջոցով իրականացւում է վերոնշեալ վարչական շրջանի մի մասի ջրամատակարարումը: «Երեւան Ջուր» ՓԲԸ մասնագէտները ներկայ պահին աշխատում են խնդրի կարգաւորման ուղղութեամբ: Այսօր երեկոյեան համայնքի ջրազրկուած հատուածի ջրամատակարարումը լիարժէքօրէն կը վերականգնուի: Ի դէպ, այս ամսուայ ընթացքում միջադէպն արդէն երկրորդ անգամն է կրկնւում միեւնոյն հասցէում:
  -   Տնտեսութիւն