Մոտոսպորտի լեգենդ Քրիս Պֆայֆերը պարգեւատրուել է Երեւանի քաղաքապետի դիպլոմով


Մոտոսպորտի լեգենդ Քրիս Պֆայֆերը պարգեւատրուել է Երեւանի քաղաքապետի դիպլոմով

  • 27-10-2011 19:07:05   | Հայաստան  |  Սպորտ

Մոտոսպորտի զարգացման ու մասսայականացման, առողջ ապրելակերպի գաղափարի տարածման գործում ունեցախ մեծ աւանդի, ինչպէս նաեւ մարզաձեւում ունեցած ձեռքբերումների համար սթանթռայդինգի աշխարհի եւ Եւրոպայի քառակի չեմպիոն, մոտոսպորտի լեգենդ Քրիս Պֆայֆերը պարգեւատրուել է Երեւանի քաղաքապետի դիպլոմով եւ Երեւան քաղաքի զինանշան յուշանուէրով: Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանի անունից շնորհաւորելով լեգենդար մարզիկին` քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահէ Ստեփանեանը նշել է, որ մարզիկի այցն ու ելոյթը Երեւանում անշուշտ կը նպաստեն աշխարհի ամենատպաւորիչ ու հետաքրքիր սպորտաձեւերից մէկի` սթանթռայդինգի նկատմամբ հետաքրքրութեան աճին ու ընդհանրապէս մոտոսպորտի զարգացմանը: Նշենք , որ լեգենդար մարզիկը մայրաքաղաքի Շահումեանի անուան հրապարակում ցուցադրական ելոյթ է ունեցել` ներկայացնելով մոտոցիկլետի վարման իր աննախադէպ տեխնիկան ու բազմաթիւ այլ հնարքներ:
  -   Սպորտ