Այրուած աւտոմեքենայում յայտնաբերուել է կտորով փաթաթուած դիակ


Այրուած աւտոմեքենայում յայտնաբերուել է կտորով փաթաթուած դիակ

  • 28-10-2011 12:16:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 28-ին`ժամը 01.49-ին տեղեկատուութիւն է ստացուել, որ Երեւան քաղաքի Թաիրով փողոցում` «Յաղթանակ» կամրջի տակ, այրւում է աւտոմեքենայ: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ: Հրդեհը մեկուսացուել է ժամը 01.59-ին, մարուել`02.05-ին: Ամբողջութեամբ այրուել է «վազ 2107ե' մակնիշի առանց պետհամարանիշի աւտոմեքենայի սրահը: Աւտոմեքենայում յայտնաբերուել է կտորով փաթաթուած դիակ: Անձը չպարզուած քաղաքացու դին յանձնուել է ոստիկանութեան աշխատակիցներին: Պարզուել է,որ յայտնաբերուած քաղաքացին Երեւան քաղաքի Խնկօ Ապոր փողոցի թիւ 10 տան բնակիչ,1950 թուականին ծնուած Վրէժ Գեւորգեանն է:
  -   Մամլո հաղորդագրություն